«Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին». ի՞նչ առիթով Հիտլերն արտասանեց այս խոսքերը

Պատմությունն իր մեջ դաժան գաղտնիքներ պահելու սովորություն ունի ու, երբ թերթում ես այն, հանդիպում ես էջերի, որոնք կնախընտրեիր այդպես էլ չկարդալ։ Դրանցից մեկը, թերևս, Հայոց Ցեղասպանությունն է, որի աշխարհով մեկ ճանաչումը կարծես դարձած լինի մեր պետության կարևորագույն ցանկություններից մեկը։ Պարզվում է՝ մի օր Ադոլֆ Հիտլերը ևս անմասն չմնաց պատմական այս իրողությունից արտասանեց այս խոսքերը. «Ո՞վ է հիմա հիշում Հայոց Ցեղասպանության մասին»։ Ի՞նչ առիթով նա այս արտահայտությունն արեց և ինչու՞ դրանից հետո դաժանորեն սպանվեցին հազարավոր մարդիկ։

Երբ Հիտլերը ծրագրում էր հրեաների հոլոքոստը, նա փորձում էր արդարացնել իր որոշումը իր ենթակաների մոտ։ Նա, իհարկե, իր քայլերի համար ոչ ոքի առաջ պատասխանատու չէր, սակայն, միևնույն է, աջակցության կարիք ուներ ու ուզում էր համոզվել, որ ենթակաները կիսում են իր կարծքիը։

Երբ մի օր զինվորականների հետ հավաքված քննարկում էր ծրագիրը, թե ինչպես պետք է սկսվի հրեաների ոչնչացումն ու ինչպես պետք է այն ավարտի հասցվի, հանկարծ նա թեքվեց գեներալների ու գնդապետների կողմն ու ասաց. «Ո՞վ է հիմա հիշում հայոց ցեղասպանության մասին»։

Նա նկատի ուներ, որ նույն կերպ, ինչպես որ աշխարհը չէր հիշում հայերի կոտորածների մասին, աշխարհը նաև կմոռանա հրեաների ոչնչացումը։ Իհարկե, պատմությունը ցույց տվեց, որ Հիտլերն իր հաշվարկներում այնքան էլ ճիշտ էր ու հրեաների ցեղասպանության մասին ոչ միայն հիշում են, այլ նաև այդ ոչնչացում չխանգարեց հրեաներին կառուցելու հզոր պետություն, որը մարտահրավեր կարող է նետել անգամ Գերմանիային։

Հետաքրքրական մի հանգամանք ևս։ Հայոց ցեղասպանության մասին այս հիշատակումը հերթական դիկտատորի կողմից արվող միակ հիշատակումը չէ։ Մեկ այլ արյունարբու ղեկավար Բենիտո Մուսոլինին հենց նույն հրեաների ցեղասպանության մասին ասել է. «Մենք կվարվենք նրանց հետ այնպես, ինչպես վարվեցին թուրքերը»՝ նկատի ունենալով Հայոց Ցեղասպանությունը։

Մուսոլինիի այս խոսքերը բավականին երկար ժամանակ գաղտնի էին պահվում, մինչև որ հնարավորություն եղավ փորփրելու արխիվն ու գտնելու նրա սիրուհու՝ Կլարա Պետաչիի կյանքի օրագիրը, որտեղ կինը հասցրել էր գրի առնել նաև իր սիրեկանի կողմից արված այս արտահայտությունը։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *