Աֆրիկյան այս պետությունում թագավորը ամեն տարի կույսերի ցուցահանդես է կազմակերպում, որ իր համար կին ընտրի. ինչպե՞ս է անցնում չլսված այդ տոնը (լուսանկարներ)

Սվազիլենդ. այսպես է աֆրիկյան այն փոքր պետության անունը, որտեղ պետության թագավորը կամ միապետը ամեն տարի կազմակերպում է կույսերի ցուցահանդես, որպեսզի իր համար կին ընտրի։ Այս իրադարձությունը համարվում է պետության ամենաճանաչված իրադարձություններից, նույնիսկ տոներից մեկը։ Տոնին մասնակցում են ամբողջ պետությունից 7000-ից ավելի կույսեր։

Հարցն այն է, որ Սվազիլենդում այլ կերպ են պատկերացնում կույս հասկացությունը։ Այստեղ անգամ ոչ կույս կինը կարող է գնալ վանականի մոտ, մեղքերի թողություն խնդրել ու հռչակվել կույս։ Միայն այս պրոցեսից հետո նա արդեն կարող է մասնակցել տոնախմբությանն ու փորձել համոզել թագավորին իրեն դարձնել իր հաջորդ կինը։

Մսվատի 3-րդը՝ Սվազիլենդի թագավորը, արդեն հասցրել է 13 կին ունենալ ու այժմ ակտիվորեն փնտրում է հաջորդներին։ Նա իրեն համարում է ուժեղ տղամարդ, ով դեռ 40-ն անց է ու կարող է բոլոր իր կանանց էլ բավարարել։ Թե ինչ սկզբունքներով է թագավորն ընտրում իր հաջորդ տիկնոջը, պարզ չէ, միայն պարզ է, որ նրան այդ հարցում օգնում են նաև պառլամենտի անդամները։

Ահա թե ինչպես է անցնում այս ամենամյա իրադարձությունը։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *