Ոչ բոլորը կարող են մայր կոչվել. ինչպե՞ս վարվեց Եկատերինա 2-րդ թագուհին իր դավաճանության արդյունքում ծնված անօրինական դստեր հետ

Լիզա Տեմկինան համարվում է Եկատերինա Երկրորդ թագուհու անօրինական դուստրը, ում նա ունեցավ դավաճանության արդյունքում։ Ինչպե՞ս նա վարվեց իր «անցանկալի» դստեր հետ, ու ի՞նչ ճակատագիր բաժին հասավ գեղեցկուհուն։

Լիզան ծնվեց Եկատերինայի ամենասիրելի սիրեկաններից մեկից, ում թագուհին չափազանց լավ էր վերաբերվում։ Հղիության ընթացքը համընկավ ռուս-թուրքական պատերազմի հետ, որի ընթացքում ռուսները փառահեղ հաղթանակ տոնեցին։ Այդ հաղթանակն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց, որ ոչ ոք չէր էլ հետաքրքրվում, թե թագուհին ինչու է այդքան գիրացել։

Եկատերինան ծննդաբերեց 45 տարեկանում։ Նա ունեցավ իր դստերը չափազանց մեծ դժվարությամբ, սակայն քանի որ նրա առողջությունը շատ ամուր էր, նա հաղթահարեց այդ փորձությունը ևս։ Ծննդաբերությունից անմիջապես հետո նա իր աղջկան հանձնեց խնամակալության ու ոչինչ չէր ուզում լսել նրա մասին։

Աղջիկը մեծանում էր Եկատերինայի զարմիկներից մեկի ընտանիքում, որտեղ իրեն լիարժեք անդամ էր զգում, սակայն նա հասկանում էր, որ իր իրական ծնողները հրաժարվել են իրենից։ Աղջկան շատ շուտ ամուսնացրին, ու նա ընտանիք կազմեց։

Նրա հարսանիքին իր հարազատներից ոչ ոք ներկա չգտնվեց, բայց Լիզան ի սրտե սիրեց իր ամուսնուն ու նրան 10 երեխա պարգևեց։ Նա ապրեց 78 տարի ու մինչև վերջ չկարողացավ հասկանալ, թե ինչու էր «սիրառատ» մայրը լքել նրան։

Լիզան իր կյանքի ընթացքում մեծ դժվարություններ հաղթահարեց։ Նա ու իր ամուսինը ֆինանսական շատ խնդիրներ էին ունենում, որոնք հաստատ չէին ծագի, եթե աղջկա մայրը ժամանակին որոշեր իր դստեր կողքին մնալ։ Սակայն Լիզան երբեք չէր բողոքում իր կյանքից։ Նա նշում էր, որ ինքը հաղթահարում է բոլոր փորձություններն իր սիրելիի կողքին։

Պատմաբանները նշում են, որ թագուհին այդպես էլ չընդունեց, որ ինքն անօրինական դուստր է ունեցել, բայց այդ փաստը հայտնի էր արքունիքի շատ անդամների։ Նրանք հավելում են, որ աղջիկը շատ նման էր մորը ու նրա նման ամուր առողջություն ուներ։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *