Ե՞րբ մարդիկ սկսեցին պանիր ուտել. ամենահին և ամենահայտնի դելիկատեսի պատմությունը

Պանրի սիրահարները գուցե ուրախանան՝ իմանալով, որ իրենց սիրած սնունդը մոլորակի ամենահին մթերքներից  մեկն է, որը մարդիկ սկսեցին ուտել հազարավոր տարիներ առաջ:

Եթե ավելի ճիշտ, մոտ 7200 տարի առաջ: Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով Խորվաթիայի տարածքում հայտնաբերված Պոկլոննիկ և Դանիլո Բիտին գյուղերում կերամիկական կերակրամանների մնացորդների ուսումնասիրության արդյունքում: Այս բնակավայրերը հիմնադրվել են մ.թ.ա. 6-րդ հազարամյակում: Ըստ երևույթին, նրանց բնակիչները զբաղվում էին անասնապահությամբ և կաթնամթերքի մշակմամբ: Կերամիկական ամանների բեկորների վերլուծությունը ցույց տվեց, որ դրանցից ոմանք օգտագործվում էին միս և ձուկ պահելու համար, մյուսը`կաթի, իսկ ոմանք էլ` պանիր պահելու համար: Վերջինիս տարիքը մոտ 7200 տարի է:

Ձեռք բերված տվյալները համընկնում են գիտնականների գաղափարների հետ, որ գյուղատնտեսությունը սկսեց տարածվել Եվրոպայում մոտ 9000 տարի առաջ: Հատկանշական է, որ ամանների վրայի մթերքի հետքերը ավելի վաղ ժամանակվա են թվագրվում, քան պարզապես կաթի հետքերը:

Մեր հեռավոր նախնիներին պանրի արտադրությունը յուրացնելու համար պահանջվել է մոտ 500 տարի: Հնարավոր է, հնագետները կարողացել են հայտնաբերել Եվրոպայի առաջին և ամենահին ֆերմերների հետքերը:

Այսօր արդեն առկա են պանրի տասնյակ տեսակներ՝ տարբեր նախասիրությունների:

 

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *