Աշխարհի ամենահին արևային ակնոցները. Երբ և ինչպես են ստեղծվել դրանք

Որքան էլ զարմանալի է,  բայց պատմության մեջ առաջին անգամ արևային ակնոցները սկսեցին օգտագործել ոչ թե տաք երկրներում, որտեղ արևը ամեն օր ծագում էր ու  փայլատակում, այլ հակարակը, ավելի հեռավոր հյուսիսային շրջաններում:

Էսկիմոսները և առհասարակ հյուսիսային շրջանների բնակիչները լսելով չէ, որ գիտեն «ձյունե կուրություն» ասվածը: Գարնան հետ վեծանում է արևային լուսի ուժգնությունը և երբ այդ լույսը արտացոլվում է բյուրեղյա մակերեսին այն սկսում է կուրացնել: Պատկերացրեք, թե ինչպիսի տեսք ունի անզեն աչքով Արկտիկայի ձյան հսկայական ծովը: Նման պայմաններում շատ հեշտ է աչքի վնասվածք ստանալ:

Մեր նախնիները, ովքեր ապրում էին այս խիստ պայմաններում, ստիպված էին գտնել հնար աչքերը պաշտպանելու համար: Ժամանակակից տեխնոլոգիաների և նյութերի բացակայությունը նրանց դրդեց անել ամենա պարզ բայց և արդյունավետ գյուտը: Նրանք ուղղակի նվազեցրեցին արևի լուսի  ներթապանցման հոսքը:

Սովորաբար, նման ակնոցները պատրաստված էին փայտից կամ կենդանու ոսկորներից: Ամենահին արևային ակնոցները հայտնաբերվել են հին Բերինգ ծովի հարակից շրջանների ուսումնասիրությունների ժամանակ, որտեղ բնակվել են համանուն ցեղեր  մ.թ.ա. 3-րդ դարից:

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *