Cortex ` 3D տեխնոլոգիայով պատրաստված առաջին գիպսը

Վելինգտոնյան համալսարանի Ճարտարագիտության և դիզայնի ֆակուլտետի շրջանավարտ Վիկտորիա Ջեյքը մշակել և ստեղծել է ունիկալ գիպս, որն անվանել են Cortex: 3D մոդելավորման տեխնոլոգիայով ստեղծված այս գիպսը ամբողջովին ֆիքսում է կոտրված ոսկորն ու ապահովում դրա պաշտպանությունը: Սրա հետ մեկտեղ այն շատ հեշտ է մշակվում, թեթև է և ջրի ներթափանցման խնդիր չի առաջացնում:

Համապատասխան գիպսի ստեղծման համար հիվանդին ռենտգենի միջոցով սկանավորման են ենթարկում, գտնում են կոտրվածքն ու այդ հատվածը 3D տեխնոլոգիայով ևս սկանավորում: Տվյալները համակարգիչ ներբեռնելուց հետո գիպսը մոդելավորվում է, հետո տպագրվում 3D տպագրիչով: Վերջնական արտադրանքն ունի ընդամենը մեկ բաց թողնված տեղ, որն էլ ամրացվում է ամուր կապիչներով:

 

 

 

Գիպսապատեց` Անիկ Մարգարյանը 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *