«Ինչ կա-չկա աշխարհում»․ հունիսի 16-ը՝ թարմ բանջարեղեն ուտելու օր

Բոլոր նրանք, ովքեր սիրում են առողջ սնվել ու իրենց ամենօրյա սննդակարգում պարտադիր թարմ բանջարեղեն են ներառում, այսօր նշելու առիթ ունեն․ հունիսի 16-ը, ի դեպ, տոն է ոչ միայն բուսակերների, այլև նրանց համար, ովքեր առհասարակ նախընտրում են թարմ բանջարեղեն։ 

Տոնը միտված է խթանելու թարմ բանջարեղենի ու ըստ այդմ՝ առողջ սննդի օգտագործումը՝ միևնույն ժամանակ նպատակ ունենալով՝ խրախուսել առողջ ապրելակերպը։ Կարճ ասած, թարմ բանջարեղեն գնելու և ընտանիքի հետ միասին վայելելու համար ավելի հարմար օր երևի թե չեք գտնի։ Օրը հիշարժան դարձնելու համար մեկ ուրիշ տարբերակ է անձամբ հավաքել սիրելի բանջարեղենը այգուց կամ հողամասից։

Ի՞նչ կա պատմությունից

1952-ի հունիսի 16-ին ԱՄՆ-ում լույս տեսավ «Աննա Ֆրանկի օրագիրը» (Anne Frank: Diary of a Young Girl) գիրքը, որն ի դեպ, ընդգրկվել է 20-րդ դարի լավագույն գրքերի ցանկում։

1723-ի այս օրն է ծնվել շոտլանդացի հայտնի փիլիսոփա Ադամ Սմիթը։

Փաստապատեց Համլետ Սիմոնյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *