Ինչու՞ էր հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգը իր ելույթից առաջ գրպանում գորտ դնում. հետաքրքիր պատմություն

Հայտնի նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգն ապրել է բավականին դժվար կյանք, որը լի է եղել և ուրախության, և տխրության պահերով: Հունիսի 15-ը նրա ծննդյան տարեդարձն է, բայց քչերը գիտեն, որ մեծանուն կոմպոզիտորը ամեն ելույթից առաջ իր գրպանում գորտ էր պահում. ինչու՞:

Նախ նշենք, որ Գրիգն ունեցել է բավականին դժվար կյանք: Նրա ֆինանսական ծանր վիճակն ու խնդիրները ստիպեցին նրան բավականին երկար ժամանակ զբաղվել ուսուցչությամբ, իսկ ամուսնական կյանքի ընթացքում ունեցած միակ երեխան մահացավ՝ Գրիգին թողելով առանց ժառանգի:

Իր դժբախտ կյանքը հայտնի կոմպոզիտորին ստիպեց թալիսմաններ փնտրել և այդ թալիսմանը դարձավ գորտը. ինչպե՞ս կարող է գորտը մնալ ինչ-որ մեկի գրպանում ու դուրս չթռչել:

Այս հարցի լուծումը Գրիգը գտավ, նա ստեղծեց կավե գորտ, որ կարող էր ելույթից առաջ հանգիստ տեղավորվել իր գրպանում: Այդպես էլ եղավ. կավե գորտը դարձավ Գրիգի թալիսմանը, որ միշտ մնում էր իր գրպանում, երգբ վերջինս ելույթ էր ունենում:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *