Գունավոր գուլպաները որպես քաղաքականություն․ ի՞նչ են թաքցնում հայտնի քաղաքական գործիչներն իրենց «չարաճճի» գուլպաների հետևում

Կար ժամանակ երբ գուլպաներով սանդալներ հագնելը համարվում էր վատ ճաշակի նշան: Հիմա սա նորաձև միտում է:

Ինչ գուլպաներ կրել՝ միշտ թելադրել է տաբատի գույնը, բայց հայտնվեցին «չարաճճիներ», ովքեր կոտրեցին կարծրատիպերը: Դեռևս 2008-ին, կոմպոզիտոր Մայքլ Նայմանը Չայկովսկու անվան դահլիճում կայացած համերգին ցնցեց մոսկովյան հանդիսատեսին, իր կարմիր գուլպաներով՝ սև տաբատի համադրությամբ:

Իր գունեղ գուլպաներով հայտնի էր նաև Ջորջ Բուշ ավագը՝ Միացյալ Նահանգների 41-րդ նախագահը: Նա բազմիցս հայտնվել է հանրության մեջ գծավոր գուլպաներով, օրինակով`ամերիկյան դրոշի տեսքով, սուպերմենի կերպարով և այլն: Նույնիսկ Բիլ Քլինթոնը, ով ժամանել էր Հյուսթոն՝ այցելելու Բուշին, նրան որպես նվեր մատուցեց մի զույգ պայծառ գուլպաներ՝ զվարճալի նկարներով:

Մերօրյա քաղաքական գործիչների մեջ այդպիսին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է:

Ջասթին Թրյուդոն և նրա «գուլպաներով դիվանագիտությունը» կամ ինչպես անել, որ ձեր գուլպաները ավելի մեծ հուզմունք առաջացնեն, քան Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում:

Առաջին անգամ բոլորը մտածեցին, որ դա պարզապես ոճ է: Երկրորդ անգամ դա դիտարկվեց որպես լուրջ իրադարձությունների մթնոլորտը մեղմելու ցանկություն: Բայց երբ Կանադայի վարչապետ Թրյուդոն սկսեց զվարճալի, պայծառ գուլպաներ հագնել երրորդ, չորրորդ (և այլն) ժամանակ, ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհը հասկացավ, որ գուցե քաղաքական գործչի զվարճալի նորաձևության սովորությունն ավելի խորը ենթատեքստ է պարունակում:

Վստահ ենք, որ դուք արդեն լսել եք «նորաձևության դիվանագիտութուն» արտահայտությունը, երբ կին քաղաքական գործիչը կամ քաղաքական գործչի կինը, իր հանդերձանքների միջոցով, ցույց է տալիս իր պետության (կամ իր) դիրքորոշումը որոշակի քաղաքական խնդրի վերաբերյալ: Ավելի վաղ, օրինակ, նորաձևության դիվանագիտության հրաշալիքները հմտորեն ցուցադրում էին Քեմբրիջի դքսուհին և Մելանյա Թրամփը՝ պայուսակների միջոցով:

Այսպիսով գուլպաները քաղաքականությունիից մտան նորաձևություն: Հայտնի նորաձևության տները իրենց հավաքածուներում սկսեցին ներկայացնել գունագեղ և հետաքրքիր գուլպաներ: Սկզբում Վերսաչին.

Այնուհետև Դոլչե & Գաբանան, Լարֆ Լոուրենե, Գուչին և այլն:

Մուլտիպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *