Կուբեր Պեդի՝ աշխարհի միակ քաղաքը, որտեղ մարդիկ ապրում են գետնի տակ․ ինչպե՞ս է այստեղ ընթանում կյանքը

Երբ կարծում ես, որ այլևս չկան քարանձավաբնակներ, բախվում ես հակառակ իրականությանը: Որտե՞ղ են նրանք բնակվում և ինչու՞, բացահայտում ենք միասին:

Պարզվում է Հարավային Ավստրալիա նահանգի կենտրոնական հատվածում՝ Կուբեր Պեդի կոչվող փոքր քաղաք կա: Հենց այստեղ էլ մարդիկ ապրում են քարանձավներում:

Կուբեր Պեդի անվանումը Ավստրալիայի աբորիգենների լեզվից (kupa piti) թարգմանվում է որպես «սպիտակ մարդու այր» կամ «սպիտակ մարդ գետնի տակ»։

Անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպիսիք են ցերեկային բարձր ջերմաստիճանը և ավազային փոթորիկները, Կուբեր Պեդիի բնակիչներն ի սկզբանե ապրել են ստորգետնյա կացարաններում։ Բնակչության մեծ մասը զբաղվել է լեռնահանքային արդյունաբերությամբ։ Քաղաքը հայտնի է որպես օպալների համաշխարհային մայրաքաղաք, այստեղ է գտնվում օպալների ամենահարուստ հանքավայրերից մեկը, որտեղ կենտրոնացված է համաշխարհային պաշարների մոտ 30%-ը։ Այդ պատճառով հանքերի մուտքը հաճախ ստորգետնյա տներից էր։ Լեռան մեջ փորված այդպիսի կացարանում ամեն ինչ նման է սովորական տանը, այստեղ եղել են ննջարաններ, հյուրասենյակներ, խոհանոց և սանհանգույց։ Օդորակիչների բացակայության պատճառով ստորգետնյա կացարանում պահպանվում էր համապատասխան ջերմաստիճանային ռեժիմ՝ մոտ 22 °C։

Ներկայումս քաղաքի տարածքում հանք փորելն արգելվում է, և քաղաքի բնակիչների կեսն արդեն ապրում է բոլոր հարմարություններով կահավորված ավանդական տներում։ Բայց և ժամանակակից «փորված» տները չեն զիջում հարմարավետությամբ: Նրանք ունեն էլեկտրականություն, ջրատար, կոյուղի։ Կուբեր Պեդիում ընդհանրապես ջուր չկա։ Այն Ավստրալիայի ամենաքիչ տեղումներ ունեցող շրջաններից մեկն է, և ի սկզբանե ջուրը շատ թանկ արժեր, քանի որ այն շատ կիլոմետրեր բերել են կենդանիները, հիմնականում՝ ուղտերը։ Ներկայումս տեղադրված է ջրատար, բայց ջուրը դեռ համեմատաբար թանկ է (5 դոլար 1000 լիտրի համար)։

 

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *