Այս թռչունները միակն են աշխարհում, որ ածում են գունավոր ձվեր ու կարող են մեկ հարվածով սպանել մարդուն․ զարմանալի բացահայտում

Կազուարներ` թռչնի տեսակ, որ հետաքրքրություն է առաջացնում  գրեթե բոլորի մոտ: Դրա պատճառը ոչ թե արտաքին տեսքն է այլ թե ինչպիսի ձվեր են նրանք  ածում: Հետաքրքրե՞ց:

Այսպիսով, իսկական կազուարները խոշոր են, չթռչող, կտուցը սև է, կողքերից սեղմված, գլխին ունեն «սաղավարտ»։ Փետուրները սև են, մազանման։ Ծայրափետուրները ետ են զարգացել և վերածվել մերկ փշերի։ Մարմնի կշիռը հասնում է մինչև 80 կգ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Ոտքերն ուժեղ են, եռամատ: Վայրի բնության մեջ այս արարածները այնքան էլ լավ ուսումնասիրված չեն: Հետազոտողները նշում են, որ Կազուարները ապրում են 12-19 տարի, բայց ճշգրիտ տվյալներ չկան:

Հանդիպում են Նոր Գվինեայում, Արու, Սերամ, Նոր Բրիտանիա կղզիներում և Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերին։ Հիմնականում սնվում են ծառերից թափված պտուղներով, հատապտուղներով, սերմերով, սնկով, մրգերով, երբեմն՝ մանր կենդանիներով։

Բնադրում են գետնին, փոսերի մեջ, դնում 3-5 կանաչավուն ձու։ Թխսում է արուն։ Այո՛, այո՛, ճիշտ կարդացիք: Կազուարաների մոտ թխսում են արուները, իսկ էգ կազուարները տեղափոխվում են այլ արուի մոտ:

Ձվադրում են երեքից ութ ձու: Կազուարների ձվերը կանաչավուն-կապույտ գույնի են, ունեն մոտ 9-14 սմ չափս և կշռում են մինչև 650 գրամ (միայն ջայլամն ու էմունը ունեն ավելի մեծ ձվեր):

Նոր Գվինեայի բնակիչների կյանքում այս թռչնատեսակը դարեր շարունակ  կարևոր դեր են խաղացել: Նրանց որսում էին մսի համար, իսկ փետուրները օգտագործում որպես զարդարանք: Նաև օգտագործում էին նրանց ոտքի ոսկորները գործիքներ պատրաստելու համար:

Կազուարները այնքան արժեքավոր էին, որ նրանց առևտուրը Պապուացիների և Հարավային Ասիայի նավաստիների միջև արդեն գոյություն ուներ մոտ 500 տարի առաջ: Թռչունները փոխանակվում էին տարբեր ապրանքների հետ: Միջին հաշվով, մեկ  կազուարը արժեր մոտ ութ խոզ:

Կազուարները շատ էին հանդիպում նաև Գվինեական միֆերում և հեքիաթներում:

Այս թռչնի հիմնական զենքը հսկայական ոտքերն ու հզոր երկար ճանկերն են: Կազուարներն ունակ են մինչև 50 կմ /ժամ արագություն դռսևորել, այնպես որ մարդը չի կարող թաքնվել այդպիսի թշնամուց: Այդ է պատճառը, որ նրանց ամենահավանակն թշնամին հենց մարդն է: Ի դեպ, նրանք ագրեսիվ են ոչ միայն մարդկանց, այլև միմյանց նկատմամբ: Հանդիպելով միմյանց՝ նրանք կռիվ են սկսում:

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *