5 երկիր, որտեղ կարող եք ձեզ համար փողով կին գնել․ միայնակ տղամարդկանց ուղեցույց

Մեզանում տարածված է այն կարծիքը, որ առաջին հերթին կնոջ սիրտը պետք է նվաճել սիրով, սակայն արի ու տես, որ մեր աշխարհում գոյություն ունեն պետություններ, որտեղ կարող ես փողով քեզ համար կին գնել․ որո՞նք են այդ պետությունները։

1․ Ֆիլիպիններ

Այս պետությունում կնոջ փնտրտուքը մի փոքր տարօրինակ կերպով է ընթանում, մասնավորապես՝ այստեղ կանայք իրենք են առաջարկում իրենց ինչ-որ տղամարդու, սակայն որոշակի գումարի դիմաց։ Բանն այն է, որ կանայք Ֆիլիպիններում չեն աշխատում և չեն կարողանում օգնել իրենց ընտանիքներին, ուստի նրանց անհրաժեշտ է որևէ մեկի օգնություն ու այդ մեկը դառնում է իրենց ապագա ամուսինը։ Հենց ապագա ամուսնու տրված փողով էլ նրանք օգնում են իրենց ընտանիքին, հետո նոր տեղափոխվում իրենց սիրելիի տուն։ Այս ավանդույթի դեմ պայքարը շարունակվում է, սակայն, ասում են, այն դեռ տեղ-տեղ պահպանվում է։

2․ Հնդկաստան

Իրենց սերիալներով Հայաստանը նվաճած հնդիկներն, իրականում, սիրո մասին այդքան վառ պատկերացում չունեն, որքան որ ցույց են տալիս էկրաններից։ Այստեղ աղջկա համար ամուսին ընտրում են նրա ծնողները ու հաճախ այնպիսի երիտասարդի են ընտրում, ով կկարողանա ամենամեծ գումարը վճարել աղջկա սրտին տիրանալու համար։ Եթե փեսացուն գումար չունենա, ապա կարող է հատուցել անասուններով։ Այս է պատճառը, որ Հնդկաստանում ոչխարի հոտով կին գնելը սովորական երևույթ է։

3․ Պակիստան

Այս երկրում նույնպես, ինչպես որ Հնդկաստանում կարևոր է, որ հարսնացուի համար փեսացու ընտրի իր ընտանիքը, սակայն մեկ տարբերությամբ՝ այստեղ գնման գումարը շատ ավելի մեծ է։ Ասում են՝ անգամ կան փեսացուներ, որ պատրաստ են իրենց ունեցվածքի մեծ մասը հանձնել հարսնացուի ընտանիքին, միայն թե վերջինս համաձայնվի ամուսնությանը։

4․ Չինաստան

Շատերդ գիտեք, որ Չինաստանում մինչև վերջերս գործում էր արգելք՝ մեկ երեխայից ավել ունենալու համար։ Արգելքն այլևս չի գործում, սակայն այն արդեն հասցրել է վնասել Չինաստանի դեմոգրաֆիական պատկերը՝ այստեղ ավելի շատ տղաներ կան, քան աղջիկներ։ Արդյունքում տղաները ստիպված են գնալ խորամանկ քայլերի՝ նրանք պատրաստ են վճարել աղջկա ծնողներին վերջինիս հետ ամուսնանալու համար։ Այստեղ վճարման գումարները ևս ահռելի են ու չինացիները ոչինչ չեն խնայում մենակ չմնալու համար։ Ավելին՝ Չինաստանում աղջիկ ունենալն իսկական օրհնություն է, որովհետև վստահորեն այդ ընտանիքն ապագայում մեծ գումարներ է աշխատելու դստեր շնորհիվ։

5․ Հարավային Սուդան 

Հարավային Սուդանը չի առանձնանում իր հարուստ տնտեսությամբ , ուստի այստեղ հարստանալու բոլոր մեթոդներն արդարացված են։ Այստեղ ևս ընդունված է դստերը վաճառել փեսացուին, որպեսզի կարողանաս ապահովել ընտանիքիդ գոյությունը։ Հարավային Սուդանում ևս ընդունված է կնոջը գնել կենդանիներով՝ կլինեն դրանք եղջերավորներ, թե այլ կենդանիներ։

 

 

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *