Ի՞նչ անհեթեթ արգելքներ են գործել ԽՍՀՄ-ում դպրոցում սովորող աշակերտների համար․ տեղափոխվում ենք անցյալ

ԽՍՀՄ-յան կրթությունը միշտ առանձնացել է իր որակով, սակայն դրա հետ մեկտեղ դպրոցներում գործել են մի շարք արգելքներ, որոնք անհեթեթ կարող են թվալ նոր սերունդի համար։ Ահա դրանցից մի քանիսը։

1․ Երկար մազեր 

Երկար մազեր ունենալու նորաձևությունը հատկապես սկսեց տարածվել 1970-80-ական թվականներին ու այն տարածվեց նաև տղամարդկանց վրա։ Այս շրջանում էր, որ տղաները սկսեցին երկարացնել իրենց վարսերը, ինչը, իհարկե դուր չէր գալու ԽՍՀՄ դպրոցներին, որտեղ արգելված էր տղաներին ունենալ երկար վարսեր։ Ավելին՝ անգամ աղջիկները պետք է կարողանային կոկիկ հավաքել վարսերն ու նոր հաճախել դպրոց։

2․ Դիմահարդարում

Դպրոցական աղջիկների համար կարևոր պայման էր նաև առանց դիմահարդարման դասի ներկայանալը։ Եթե որևէ մեկը համարձակվում  էր թեկուզ աննշան ընդգծել իր դիմագծերը շպարի պարագաներով, ապա նրան ուղարկում էին լվացվելու, իսկ օրագրի մեջ դիտողություն էին գրում,որ ծնողը կարդա ու իմանա իր երեխայի չարագործության մասին։

3․ Կարճ շրջազգեստ 

Կարևոր էր ոչ միայն առանց դիմահարդարման դպրոց ներկայանալը, այլ նաև հագուստի պարկեշտությանը հետևելը։ Որպեսզի ԽՍՀՄ դպրոցական աղջիկները կարճ կիսաշրջազգեստով ներս չմտնեին, որպես կանոն, դպրոցի դիմաց կանգնում էր հատուկ հսկիչ, ով չափում էր կիսաշրջազգեստի և ծնկի միջև ընկած հեռավորությունը։ Եթե այն գերազանցում էր 10 սանտիմետրը, ապա նրան անհապաղ տուն էին ուղարկում, ու օրագրի մեջ կրկին դիտողություն գրում։

4․ Ջինսեր և սպորտային կոշիկներ

Ավելորդ կլինի երևի թե նշել, որ ջինսեր ու սպորտային կոշիկներ հագնելը ևս արգելված էր։ Այսպիսի հագուստով ներկայանալուն պես աշակերտին տուն էին ուղարկում՝ հագուստը փոխելու ու կարող էին դպրոց շնող կանչել, որ ավելի ուշադիր լիներ երեխայի հագուկապի նկատմամբ։

5․ Գնդիկավոր գրիչներ

1970-ականներին հատկապես տարածվեց կարծիք, որ գնդիկավոր գրիչները փչացնում են երեխայի ձեռագիրն ու ավելին՝ պարունակում են թունավոր նյութեր։ Այս է պատճառը, որ դպրոցները համատարած սկսեցին հրաժարվել այս գրիչներից։ Դրանց հաճախ փոխարինում էին փետրավոր գրիչները։

6․ «Դիպլոմատներ»

Պայուսակի այս տեսակը, վստահ էին, որ փչացնում է աշակերտի կեցվածքը։ Ոչ մի աշակերտ իրավունք չուներ նմանատիպ պայուսակ գնել ու կրել, եթե այնուամենայնիվ նա համառում էր, դպրոց ծնող էին հրավիրում՝ երեխային վերահսկելու համար։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *