73 տարի միասին․ թագուհի Եղիսաբեթ և արքայազն Ֆիլիպ՝ հավերժական սիրո պատմություն

Այսօր արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը և Եղիսաբեթ II թագուհու ամուսինը նշում է ծննդյան 99 ամյակը: Մենք կպատմենք քիչ հայտնի փաստեր նրա մասին, ինչպես նաև կանդրադառնանք ամենագեղեցիկ և հավերժական սիրո պատմություններից մեկին:

  • Արքայազն Ֆիլիպը արդեն իսկ ծնված է եղել որպես արքայազն, և ամուսնանալով Եղիսաբեթի հետ՝ այդ կոչումը ստացել ևս մեկ անգամ: Ֆիլիպը միակ որդին էր ընտանիքում, ում հայրն էլ իր հերթին Հունաստանի թագավորի որդին էր: Այսպիսով, տղան ստացավ Հունաստանի արքայազնի կոչում: Նա Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի թոռն է, Անգլիայի թագուհի Վիկտորիայի ու ռուս կայսր Նիկոլայ I թոռն էր: Այսպիսով, նա նույնիսկ ավելի շատ թագավորական արյուն ունի, քան իր կինը՝ Եղիսաբեթ II թագուհին:
  • Նա ստիպված էր հրաժարվել Հունաստանի և Դանիայի արքայազնի տիտղոսներից՝ արքայադուստր Էլիզաբեթի հետ հարսանիքից մեկ օր առաջ: Նախ՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավորը չպետք է ունենա օտարերկրյա տիտղոսներ, և երկրորդ՝ նա հրաժարվեց իր հավատքից և ընդունեց անգլիկանություն: Հավատը փոխելիս, ամեն դեպքում, նա պետք է կորցներ իր տիտղոսները: Ամուսնությունից հետո նա ստացել է Էդինբուրգի Դքսի կոչումը:

  • Արքայազն Ֆիլիպը հանդիպել է արքայադուստր Էլիզաբեթին իր զարմուհու՝ Հունաստանի արքայադուստր Մարինայի և Քենթի Դուքսի հարսանիքի ժամանակ: Ֆիլիպն ու Լիլիբեթն այն ժամանակ երեխաներ էին: Ենթադրվում է, որ Էլիզաբեթն անմիջապես սիրահարվել է իր գեղեցիկ իշխանին և այլևս երբեք որևէ մեկին չի ցանկացնել եսնել ապագա ամուսնու դերում:
  • Արքայազն Ֆիլիպը նշանադրության մատանին պատրաստել էր տվել իր մոր թագից, ինչը Թագուհի Եղիսաբեթը դեռ կրում է, առանց հանելու: Թագից մնացած մասը վերածվեց ադամանդներով ապարանջանի, որը արքայազն Ֆիլիպը Եղիսաբեթին ընծայեց որպես հարսանեկան նվեր:

  • Արքայադուստր Էլիզաբեթի հետ ամուսնանալուց առաջ արքայազն Ֆիլիպը ծանր ծխող էր: Նա ծխելը թողեց իր հարսանիքից մեկ օր առաջ և երբեք չվերադարձավ այս վատ սովորությանը:
  • Արքայազն Ֆիլիպը հայտնի կատակասեր է, բայց նրա հումորը շատերին վրդովմունք է պատճառում, քանի որ հաճախ նա շատ նրբորեն կոպտում է: 2000 թ. Մեծ Բրիտանիայում տպագրվեց գիրք`նրա մեջբերումներով:

  • Արքայազն Ֆիլիպը բազմիցս ճանաչվել է որպես Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը: Եվ ընդամենը 5 տարի առաջ Ֆիլիպը, ըստ GQ ամսագրի, 33-րդ տեղում էր Անգլիայի ամենաոճային հայտնիների ցուցակում:
  • Արքայազն Ֆիլիպը մինչ այսօր կատարում է ամենօրյա վարժություններ, որոնք նա սովորել էր օդուժում ծառայության տարիներին:

  • Էլիզաբեթը և Ֆիլիպը բարեկամներ են: Նրանք Վիկտորիա թագուհու ծոռներն են, ինչը նրանց դարձնում է չորրորդ սերնդի զարմիկներ:

Իսկ այժ ավելի մանրամասն կներկայացնենք Եղիսաբեթի և Ֆիլիպի սիրո գեղեցիկ պատմությունը…

Ինչպես նշեցինք նրանք ծանոթացել են հարսանիքի ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել 1934 թ., երբ Լիլիբեթը (այսպես էին տանը կոչում Եղիսաբեթին) ընդամենը ութ տարեկան էր, իսկ Ֆիլիպը`13: Նրանք հանդիպեցին Վեստմինստերյան աբբայությունում: Այդ ժամանակ Էլիզաբեթը նույնիսկ չէր մտածում այն ​​մասին, թե ինչ ճակատագիր է սպասում նրան, նա ծնողների և կրտսեր քրոջ հետ ապրում էր պալատում և ստանում տնային կրթություն, որը արժանի էր արքայադուստրին: Ֆիլիպի կյանքը շատ ավելի բարդ էր: Ծնողները բաժանվել էին, իսկ տղային ուղարկել էին Մեծ Բրիտանիայում ապրելու հարազատների հետ:

Երեք տարի անց նրանք նորից հանդիպեցին: Այս անգամ Եղիսաբեթի հոր թագադրման ժամանակ, որը բոլորի համար (և հատկապես իր համար) անսպասելի էր:

Բայց երկու տարի անց, 13-ամյա Էլիզաբեթը բոլորովին այլ աչքերով նայեց իր հեռավոր ազգականին: 1939 թ. հորդառատ անձրևից հետո թագավորն իր դուստրերի՝  Էլիզաբեթի և Մարգարիտի հետ միասին ժամանեց Դարտմութի Թագավորական ծովային քոլեջ: Պաշտոնական միջոցառումների ժամանակ նրանց պետք է ուղեկցեին տեղական կուրսանտներ: Նրանց շարքում էր նաև 18-ամյա գեղեցիկ Ֆիլիպը, ով արդեն երկու տարի է սովորում էր քոլեջում: Հմայիչ կապույտ աչքերով նա հմայեց նրան իր արտասովոր հումորի զգացումով, առողջ ախորժակով և գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ:

Այդ օրն էլ Եղիսաբեթը սիրահարվեց: Արքայադուստրը և նրա հեքիաթային արքայազնը սկսեցին նամակագրություններ՝ իր մահճակալի կողքին գտնվող սեղանի վրա դրված էր նրա լուսանկարը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆիլիպը ծառայում էր բրիտանական նավատորմում: Նա 1943 թ. Սուրբ Ծնունդը նա դիմավորեց թագավորական ընտանիքի հետ Վինձորի ամրոցում:

Իսկ արդեն 1947թ․-ին նրանք նշանադրվեցին և ավելի ուշ ամուսնացան: Եվ մինչ օրս ապրում են ուրախ ու երջանիկ:

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *