«Ինչ կա-չկա աշխարհում»․ հունիսի 11-ը՝ եգիպտացորենի օր

Հետզհետե տաքացող եղանակից զատ, կան նաև որոշ այլ բաներ, որոնք զգացնել են տալիս, որ արդեն ամառ է։ Մինչ մտածում եք ինչպես գոնե մեկ օրով հանգստանալ, զգալ ամառվա՝ հոգնությունից թոթափող թարմ ներկայությունը, առաջարկվում է տոնել եգիպտացորենի օրը։ Այո՛, նույն ինքը՝ դեղին, ախորժելի ու գոհացնող (գուցե երբեմն՝ դժվարամարս)։

Բանն այն է, որ աշխարհում նշվող հարյուրավոր ոչ-պաշտոնական, ինչպես նաև որոշ դեպքերում տարօրինակ ու անգամ զավեշտալի տոների շարքում հունիսի 11-ը առանձնացված է որպես եգիպտացորենի օր։ Տոնի առաջացմանը վերաբերող որևէ նախապատմություն դեռևս չկա, սակայն մի բան հաստատ է․ որքան էլ անհարմար լինի այն ուտելը, միևնույն է, շատերս ենք սիրում եգիպտացորեն։ Հետևաբար՝ որևէ օր նվիրել վերջինիս ու, ինչու չէ, յուրահատուկ ձևով վայելել այն, ինչ խոսք, խրախուսվում է։

 

Ի՞նչ կա պատմությունից

1770-ի հենց այս օրը անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերում է կորալյան խութերի ու կղզիների խումբ, այլ կերպ ասած՝ հայտնի Մեծ արգելախութը։

2010-ի հունիսի 11-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցավ ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության բացումը։

 

Փաստապատեց՝ Համլետ Սիմոնյանը

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *