Նրանց ուժի գաղտնիքը բացահայտված է․ ի՞նչ էին խմում գլադիատորները, որ այդքան անհաղթ էին

Էներգետիկ ըմպելիքները տարածված են ժամանակակից մարզիկների շրջանում `նրանց ուժ տալու, կայուն էներգիայով լցնելու համար: Այս ըմպելիքները  սիրված են նաև ֆիտնեսի էնտուզիաստների կողմից: Բայց, պարզվում է, սրանք ժամանակակից աշխարհի գյուտ չեն: Դրանք ի հայտ են եկել դեռևս գլադիատորների շրջանում։ Ահա թե ինչ էին խմում Հին Հռոմի այս մարտիկներն իրենց էներգիան բարձրացնելու և ուժեղ լինելու համար։

Ըստ հետազոտությունների պարզվել է, որ գլադիատորական ըմպելիքները պարունակում էին մոխիր, որը հարուստ է կալցիումով, ինչն էլ խթանում էր ոսկորների ամրացումը: Կալցիումի բարձր մակարդակը իսկապես հայտնաբերվել է գլադիատորների մնացորդներում, ուստի մոխիրով ըմպելիքներ խմելու գաղափարը այնքան էլ անհավանական չի թվում:

Ինչպիսի՞ն էին հին էներգետիկ ըմպելիքները: Հաշվի առնելով, որ ըմպելիքը պարզապես մոխիրն էր և ջուրը, այն պետք է, որ աներևակայելի դառը լիներ, բայց քացախը կարող էր դրան տալ ավելի հաճելի համ: Քացախի, մոխրի և ջրի խառնուրդը , գլադիատորները վստահ էին, օգնում է հաղթել հակառակորդին, սակայն քչերն էին, որ կարողանում էին այս ըմպելիքը խմել։

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *