Ո՞վ էր միավորում այս բոլոր հայտնի մարդկանց և հայերին. պատմության ամենահայտնի լուսանկարներն ու 20-րդ դարի հանճարեղ լուսանկարիչը

Չերչիլ, Կաստրո, Խրուշչով, Քենեդի, Հեմինգուեյ, Յունգ, Մայր Թերեզա, Էյնշտեյն, Բերնարդ Շոու, Էլիզաբեթ Թեյլոր, Սոմերսեթ Մոեմ, Քրիստիան Դիոր, Դալի, Օդրի Հեպբյորն, Սոֆի Լորեն… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, իսկ նրանց բոլորին միավորում է մեկ մարդ` Յուսուֆ Քարշը:

Յուսուֆ Քարշ (հայկական անունը Հովսեփ էր) կանադահայ հայտնի լուսանկարիչ է։ Յուսուֆը ծնվել է Մարդին քաղաքում, Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջանում: Ցեղասպանության ժամանակ Յուսուֆը 14 տարեկան տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել է։ 1922 թ. ընտանիքով փախել են Հալեպ։ Շուտով ծնողները Յուսուֆին ուղարկեցին Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու։ Այստեղ Քարշը կրթություն է ստանում և աշխատում Նաղաշի ստուդիայում։ Նաղաշը տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն՝ լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։ 4 տարի անց վերադառնում է Կանադա և ստեղծում սեփական ստուդիան Օտտավայի կենտրոնում։

Շուտով նրա աշխատանքները գրավում են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նա էլ ավելի հայտնի է դառնում, երբ նկարում է Ուինսթոն Չերչիլին նրա՝ Օտտավա կատարած այցի ժամանակ։ 1941թ. դեկտեմբերին, ճապոնացիների՝ ամերիկյան Պիռլ Հարբորի վրա հարձակումից ու Ամերիկայի՝ պատերազմի մեջ ներգրավվելուց հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը մեկնում է Օտտավա՝ շնորհակալություն հայտնելու Կանադային աջակցության համար: Կանադական խորհրդարանում ելույթ ունենալուց հետո տեղեկանում է, որ իրեն պետք է լուսանկարեն: Նա գաղափար անգամ չուներ, որ Յուսուֆ Քարշին հանձնարարված էր իրեն լուսանկարել, ինչն էլ բարկացնում է առաջնորդին: Նա ընդամենը երկու րոպե է տալիս Քարշին: Յուսուֆ Քարշն այդ լուսանկարի պատմության մասին գրել է. «Նա տրամադրված չէր լուսանկարվելու, և այն ամենը, ինչ նա կտրամադրեր ինձ, ընդամենը 2 րոպե էր Համայնքների պալատից նախասրահ անցնելիս: Երկու աղքատիկ րոպեներ՝ լուսանկարելու համար մի մարդու, որն աշխարհը պատել է իր փառքով, իսկ ինձ այս դեպքում` սարսափով: Չերչիլը մռայլ դեմքով շարժվեց դեպի իր սենյակ` իմ խցիկին վերաբերվելով այնպես, ինչպես կվերաբերվեր գերմանացի ոսոխին»:

Ուինսթոն Չերչիլ (1941)

Քարշն ուզում էր ամրագրել Չերչիլի էությունը, որսալ հենց այն պահը, որը հնարավորինս ավելի խորը կբնութագրեր խարիզմատիկ գործչին: Բայց այդ պահին Չերչիլի սիգարը կարծես խանգարում էր, մինչդեռ հայտնի էր, որ սիգարները Չերչիլի կյանքի անբաժան ուղեկիցն են (նա օրական 15-20 սիգար էր ծխում): «Խլե՛ք ինձնից սիգարը, և ես ձեզ պատերազմ կհայտարարեմ»,- Չերչիլի այս հայտնի խոսքն անգամ չի կաշկանդում տաղանդավոր հայ լուսանկարչին: Նա մոտենում է և «Ներողություն, պարո՛ն» ասելով` խլում սիգարը նրա բերանից՝ ստեղծելով պատմության ամենահայտնի լուսանկարներից մեկը: Այո՛, սա հենց այն էր, ինչ ուզում էր ստանալ ֆոտոխցիկի անզուգական վարպետը: Իսկ Չերչիլը ասում է. «Դու կարող ես անգամ մռնչացող առյուծին ստիպել անշարժ կանգնել»: Քարշը լուսանկարը վերնագրում է «Մռնչացող առյուծը»:

Տարիներ անց ստեղծվեց ևս մեկ լուսանկար, որտեղ Չերչիլը նույն դիրքով էր, բայց արդեն ժպտում էր: Լուսանկարը հետագայում հայտնվել էր Life ամսագրի շապիկին:

Ի դեպ, վերջերս (2016) Անգլիայի բանկը թողարկել է նոր հինգֆունտանոց պլաստիկ թղթադրամ, որի վրա պատկերված է Չերչիլի «Մռնչացող առյուծը» լուսանկարը:

Միջազգային Who’s Who («Ով ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից Յուսուֆը լուսանկարել է 51-ին։

Յուսուֆ Քարշը նշում էր, որ իր կյանքի և կարիերայի վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել Ջոն Գարոն:

Ջոն Գարո (1931)

«Լուսանկարչության ասպարեզի Ռեմբրանդտը», ինչպես նրան կոչում էին ժամանակակիցները, մահացել է 2002 թ., Բոստոնում, 93 տարեկան հասակում: Նա համարվում է XX դարի ամենահռչակավոր դիմալուսանկարիչներից մեկը։

2017թ. Երևանում բացվեց է XX դարի մեծագույն լուսանկարչի՝ կանադահայ Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը:

Դեռ  երկար ժամանակ  մարդկությունը  այս  հայտնի  մարդկանց  կտեսնի և կճանաչի հենց  Յուսուֆի լուսանկարներով:

Ալբերտ Էյնշտեյն (1948)

Եղիսաբեթ II (1966, 1984, 1951, 1987, 1966, 1943)

Ֆիդել Կաստրո (1971)

Հենրի Քիսինջեր (1972)

Ջոն Քենեդի (1960) և Ժակլին Քենեդի (տես նաև) (1957)

Ֆրանկլին Ռուզվելտ (1936) և Էլիանոր Ռուզվելտ (1944)

Բիլ Քլինթոն և Հիլարի Քլինթոն (1993)

Դվայթ Էյզենհաուեր (1946)

Ուոլթ Դիսնեյ (տես նաև) (1954)

Սոֆի Լորեն (1981)

Մուհամմեդ Ալի (1970)

Ռոնալդ Ռեյգան (1980)

Օդրի Հեփբերն (1956, 1960)

Էլիզաբեթ Թեյլոր (1946)

Սալվադոր Դալի

Բերնարդ Շոու (1943)

Մայր Թերեզա (1988)

Մարտին Լյութեր Քինգ (1962)

Քրիստիան Դիոր (1954)

Նիկիտա Խրուշչով (1963)

Պաբլո Պիկասո (1954)

Էռնեստ Հեմինգուեյ (1957)

Համֆրի Բոգարտ (1946)

Մայա Պլիսեցկայա (1963)

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *