Ինչու՞ էին Հին Հռոմում կանայք քրտինքը որպես օծանելիք օգտագործում. այս և այլ զարմանալի փաստեր Հին Հռոմից

Այսօր Իտալիան տոնում է իր հանրապետության օրը (Festa della Repubblica Italiana): 1946թ. հունիսի 2-ից սկսած ամեն տարի իտալացիները նշում են այս օրը, որը համարվում է պետության նոր կառավարման համակարգի ծնունդ: Այդ օրվանից Իտալիան դադարեց լինել միապետություն և անցում կատարեց կառավարման հանրապետական ​​համակարգին:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից և ֆաշիզմի անկումից հետո Իտալիայում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիներին առաջարկվեց ընտրել իրենց նախընտրած կառավարման ​​համակարգը՝ միապետություն կամ հանրապետություն: Եվ այսպես, 1946 թ.-ի հունիսի 2-ին, Իտալիայի ամբողջ բնակչությունը (առաջին անգամ նաև կանայք) ​​մասնակցեցին ընտրություններին:

Ընտրողների գրեթե 55% -ը քվեարկել է հանրապետության օգտին, ինչը նշանակում է, որ երկիրը որոշեց հրաժեշտ տալ միապետությանը, հռչակել հանրապետություն, անցնել կառավարման հանրապետական ​​համակարգին։ Հետևաբար, հունիսի 2-ը Իտալիայում համարվում է Հանրապետության ծննդյան օրը:

Հաշվի առնելով՝ որպես միապետություն, այս պետության գրանցած մի շարք հաջողությունները, որոշեցինք ձեզ ծանոթացնել Հին Հռոմի հետ կապված հետաքրքիր փաստերի:

  • Հին Հռոմում հանցագործը կարող էր պատժվել Կոլիզեում մենամարտելով վայրի կենդանու հետ, օրինակ՝ առյուծի: Հենց այս ճակատագիրն էր, որ Գալիան կայսրը պատրաստեց վաճառականի համար, ով կեղծ զարդեր էր վաճառել միապետի կնոջը: Եվ երբ վաճառականը կանգնած սպասում էր վայրի գազանին, առյուծի փոխարեն վանդակ դուրս եկավ մի հավ, որն ընդհանուր զվարճանք պատճառեց: Գալիանը հայտարարեց. «Նա խաբեց և եղավ խաբված»:
  • «Եթե դու խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» ժողովրդական արտահայտությունը հին հռոմեական ծագում ունի, իսկ լատիներենում հնչում է «Si vis pacem, para bellum»: Վերջին երկու բառերը Գեորգ Լուգերը ընտրեց որպես իր ատրճանակի անվանում, որը մեզ հայտնի է որպես պարաբելլա:

  • Հին Հռոմում թատրոնի ավագ ծաղրածուն հրավիրվում էր ազնվական մարդկանց հուղարկավորության: Երթի ընթացքում ծաղրածուն գնում էր դագաղի հետևից, և նրա գործն էր՝ ընդօրինակել հանգուցյալի ժեստերը և պահվածքը: Էֆեկտն ուժեղացնելու համար դերասանը կարող էր հագնել հանգուցյալի հագուստը և դնել նրան պատկերող դիմակ:
  • Հին Հռոմում կար կոնկրետ մարդկանց քրտինքի հոտ, որը հռոմեացի կանայք օգտագործում էին որպես օծանելիք: Այո՛, այո՛… Գլադիատորական արենաների մերձակայքում հատուկ կրպակներում կարելի էր գնել կենդանիների ճարպ և ​​գլադիատոր քրտինք, որոնք էլ կանայք օգտագործում էին որպես կոսմետիկա:
  • Ի՞նչ խորհուրդ ուներ համբույրը Հին Հռոմում հարսանեկան արարողության ժամանակ: Հարսնացուի և փեսայի համբուրվելու սովորույթը ամուսնության արարողության ավարտին մեզ է հասել Հին Հռոմից: Ամուսնությունը դիտարկվում էր որպես պայմանագիր, իսկ համբույրը պայմանաքրի բարեհաջող կատարում, այսպես ասած հաստատում, կնիք:

  • Իսկ դուք գիտեի՞ք, որ այդքան հայտնի շվեյցարական դանակների նախատիպերը գոյություն են ունեցել դեռևս Հին Հռոմում: Այն բաղկացած է գդալից, պատառաքաղից, դանակից, ատամի խոզանակից, անգամ հատուկ խեցիների միջից միսը հանելու հարմարանքից:

  • Լատիներեն codex բառը նշանակում էր «փայտի կտոր»: Մոմով պատված փայտե տախտակների վրա էր, որ առաջին գրքերը պատրաստված էին: Հետագայում ծառի փոխարեն հռոմեացիները սկսեցին մագաղաթ օգտագործել: 3-րդ դարում կազմվեց կայսերական սահմանադրությունների ժողովածուն՝ կոդեքսը: Այսօր ռուսերենում «կոդ» բառը օգտագործվում է հենց օրենքների օրենսգրքերի անվանումների համար:
  • Թե՛ ֆիլմերում, թե՛ կյանքում բոլորս ենք լսել և տեսել, որ գլադիատորների մենամարտում Կայսրը ձեռքի շարժումով վեր կամ վար ցույց տալով՝ արձակում է մահապատժի վճիռ: Պարզվում է այն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Այն առաջացել է նկարիչ Ժան-Լեոն Ժերոմի «Pollice Verso» կտավի հայտնվելուց հետո, ով սխալ էր թարգմանել լատիներեն տեքստը: Իրականում, բութ մատի թեքումը ցանկացած ուղղությամբ (վեր կամ վար) նշանակում էր մահացածների համար մահ՝ խորհրդանշելով մերկ թուր: Եվ կյանք տալու համար՝ սեղմված բռունցքը՝ ակնարկելով պատյանում թաքնված թուր:
  • «Առողջ մարմնում առողջ միտք» արտահայտությունն ի սկզբանե վերցվել է հռոմեացի գրող Յուվենալայի երգիծանքից և կարդացվել. «Մենք պետք է աղոթենք աստվածներին, որպեսզի առողջ ոգին լինի առողջ մարմնում»: Համարվում է, որ այն հիմնված է Հին Հռոմում հայտնի ասացվածքի վրա. «Առողջ միտքը հազվագյուտ դեպք է առողջ մարմնում»:
  • Իսկ դուք գիտեի՞ք ինչպես է առաջացել «փողից հոտ չի գալիս» արտահայտությունը: Երբ Հռոմեական կայսր Վեսպասյանի որդին հանդիմանեց նրան՝ հանրային զուգարանների վրա հարկ պարտադրելու համար, կայսրը նրան ցույց տվեց այդ հարկից ստացված գումարը և հարցրեց՝ հոտ գալի՞ս է: Բացասական պատասխան ստանալուց հետո, Վեսպասյանը ասաց. «Բայց չէ՞ որ դրանք ստացվել են մեզից»:
  • Հուլիոս Կեսարը միշտ կրել է հաղթական հագուստ և դափնե ծաղկեպսակ: Ըստ Սուետոնիուսի, վերջինս անհրաժեշտ էր ոչ միայն շարունակական հաղթանակի սենսացիայի համար, այլև նաև ճաղատությունը թաքցնելու միջոց էր:

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *