Ինչու՞ էին հայերը հնում աղջիկներին կոչում «Բավական», իսկ տղաներին «Ընծա»

Հայերը միշտ սիրել ու հոգ են տարել երեխաների մասին․ ինչու՞ էին նրանք, սակայն, աղջիկներին կոչում հիմնականում «Բավական», իսկ տղաներին «Ընծա»։

Բանն այն է, որ հնում հայերն ավելի շատ նախընտրում էին տղա ունենալ, քան աղջիկ։ Նրանք վստահ էին, որ տղա երեխան է ազգանվան կրողը, տունը շեն պահողը, իսկ աղջիկ երեխան մեծանալու ու լքելու է հայրական օջախը։

Սա, իհարկե, չէր նշանակում, որ նրանք աղջիկ երեխաներին չէին սիրում, պարզապես ուզում էին ազգանվան շարունակող ունենալ։ Ու ահա այսպես, երբ տղա երեխա էր ծնվում ի սրտե բոլորն ուրախանում էին, իսկ ահա աղջիկ երեխաների համար ասում էին՝ «Կարևորը առողջ լինի», «Ոչինչ, թող առողջ մեծանա, որ մյուսը տղա ծնվի»։

Այդ ժամանակներում էր, որ հայերը հավատում էին նաև անվան ուժին։ Ու ահա այսպես Երբ ընտանիքում շատ էին աղջիկներ ծնվում, մեկի անունը դնում էին Բավական, Հերիք կամ Հերիքնազ, Էլչկա։ Եթե երկար սպասումներից հետո տղա էր ծնվում, անվանում էին Պարգև կամ Նվեր։

Այսպես՝ կարծես հենց անունով փորձում էին զսպել աղջիկ երեխաների ծնունդն ու նպաստել տղա երեխայի ծնունդին։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *