Ինչու՞ էին հայերը հնում երեխաներին բարուրում հողով, իսկ պորտալարը թաղում բակում

Երեխաների պաշտպանության օրը մանուկներին արժևորելու և նրանց կյանքն ավելի լուսավոր դարձնելու ոչ թե միակ, այլ հերթական առիթը պետք է լինի։ Այս տոնի կապակվությամբ առաջարկում ենք միասին բացահայտել, թե ինչու՞ էին նախկինում երեխաներն բարուրում հողով, իսկ պորտալարը թաղում բակում․ հետաքրքիր ավանդության հետքերով։ 

Բանն այն է, որ հայերը հնում հավատում էին, որ տաք , մաղած հողում երեխային բարուրելը կօգնի նրան ավելի ուժեղ մեծանալ, քանի որ նա ուժ կստանա մայր հողից, իսկ պորտալարի հետ կապված ավանդույթը լրիվ այլ պատճառներ ուներ։

Նորածնի պորտալար կտրելը միշտ փորձառու կանանց էին վստահում։ Եթե աղջիկ էր ծնվում, կտրված պորտալարը թաղում էին տան բակում, իսկ եթե տղա՝ եկեղեցու բակում։ Համարում էր, որ դա ազդում է երեխաների ապագայի վրա․ աղջիկը տնարար, ընտանիքին նվիրված կմեծանա, իսկ տղան ակտիվ գործիչ, ճարտասան կդառնա։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *