Ինչու՞ այս լուսանկարը քայքայեց Մերիլին Մոնրոյի նորաստեղծ ընտանիքը

Մերիլին Մոնրոյի՝ փողփողացող զգեստով հանրահայտ նկարն արվել է 1954թ-ի սեպտեմբերի 15-ին՝ «Յոթերորդ տարվա տենչը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Չնայած այս հայտնի լուսանկարը դարձավ երկրպագուների սիրելին, այն քայքայեց Մոնրոյի ընտանիքը․ ինչու՞ ։
Նա այդ ժամանակ ամուսնացած էր Ջո Դի Մադջիոյի հետ, ով այդ նկարը շատ վուլգար համարեց, ինչն էլ հետագայում դարձավ նրանց ամուսնալուծության պատճառը։ Բայց Մադջիոն այդպես էլ չդադարեց սիրել նրան, մինչդեռ, լինելով իր հպարտության գերին, տառապեց 8 տարի ու քաջություն գտավ իր մեջ ամուսնության երկրորդ առաջարկությունն անելու միայն 1962 թ-ի օգոստոսին։ Բայց օգոստոսի 5-ին Մոնրոյին մեռած գտան։ Նրա մահն ինքնասպանություն համարեցին, բայց շատ էին խոսակցությունները սպանության մասին։ Ամբողջովին կոտրված ամուսինը կազմակերպեց նրա թաղումը։ 20 տարի շարունակ շաբաթը 3 անգամ նա 6 կարմիր վարդ էր ուղարկում կնոջ գերեզմանին։ Նա հասարակության մեջ երբեք չէր խոսում Մոնրոյի մասին ու էլ երբեք չամուսնացավ։
Նրա վերջին խոսքերն էին. «Վերջապես ես կտեսնեմ Մերիլինին»։
Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *