Նա կարողացավ Բաթումիի ափերը վերածել դրախտի․ բարի հանճար Միխայիլ Դ’Ալֆոնսի անհավանական պատմությունը

Բաթումիում հանդիպումների, ծանոթությունների և զբոսանքների ամենատարածված վայրը այգեպան-ձևավորող Միխայիլ Դ’Ալֆոնսի ստեղծած այգին է: Հենց նրա գաղափարներն ու սերն էին բույսերի հանդեպ, որ հիմք հանդիսացան Բաթումիի բուլվարի ստեղծման և դրա հետագա զարգացման համար:

Քչերը գիտեն, որ Դ’Ալֆոնսը, իր գաղափարները իրականացնելու համար, հատուկ Ֆրանսիայից բերել էր մշտադալար սերմեր, աճեցնելով դրանք իր տան մոտակայքում՝ Բաթումիում գտնվող բուլվարները ու այգիները կանաչապատելու համար:

Նա առաջատար ձևավորող էր, ինչի շնորհիվ շատ կարճ ժամանակում կարողացավ Բաթումիի ափերը վերածել արվեստի գլուխգործոցների: Դրա համար նրան կոչեցին «Բաթումիի ափի բարի հանճար», իսկ բուլվարում կանգնեցվեց բրոնզե հուշարձան:

Այն գտնվում է հայտնի կալոնադայից ոչ հեռու, իսկ կից երկրորդ աթոռը ստիպում է անցորդներին նստել և հիշարժան դարձնել այդ ուղևորությունը՝ պահպանելով այն նկարի տեսքով:

 

Մուլտիպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

 

 

 

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *