Գիտնականները պարզել են որն է «Հավերժ կենդանի» մթերքը․ այն երբեք չի փչանում

Ժամանակակից հնագետները, բացելով հին եգիպտական ​​դամբարանները, հաճախ դրանց մեջ գտնում են մեղր՝ ամբողջությամբ պահպանված: Որն էլ դժվար է պատկերացնել և անհնար է դրանից անակնկալի չգալ․ այնուամենայնիվ դա ճշմարտություն է: Հնագետների խոսքով՝ դարերի ընթացքում այն չի փչացել, և սա նշանակում է, որ մենք խոսում ենք այն սննդի մասին, որը կարելի է պահել միշտ:

Առկա են անսահմանափակ ժամանակահատվածում պահվող այլ մթերքներ ևս, օրինակ՝ աղ, բրինձ և այլն, բայց ի տարբերությունս վերը թվարկվածների, մեղրը պահվում է պատրաստի վիճակում և համարվում է պատրաստի ուտեստ: Դժվար թե դուք կարողանաք ուտել հում բրինձ, բայց այ մեղրի դեպքում ձեզանից պահանջվում է ուղղակի վերձնել գդալը և սկսել ուտելը: Ավելին՝ հենց երկարաժամկետ պահպանումն է մեղրին տալիս այնպիսի բուժիչ հատկանիշ, ինչը չունի ոչ մի այլ մթերք:

Դրա պատասխանը նույնքան բազմակողմանի է, որքան մեղրի համը: Անսահմանափակ պահպանման ժամկետով պարենային ապրանք ստանալու համար ձեզ հարկավոր է գործոնների մի ամբողջ համալիր:

Նախ`մեղրի քիմիական կազմը: Առաջին հերթին, մեղրը շաքար է: Շաքարները հիգիոսկոպիկ են, այսինքն՝ դրանք շատ քիչ քանակությամբ ջուր են պարունակում և հեշտությամբ կլանում են խոնավությունը, եթե դրանք ամուր փակված չեն:

Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ամինա Հարիսը բացատրում է. «Մեղրը իր բնական վիճակով ունի խոնավության ցածր մակարդակ: Նման միջավայրում մանրէներից և միկրոօրգանիզմներից միայն մի քանիսը կարող են գոյատևել, սովորաբար նրանք պարզապես մեռնում են դրա մեջ: Նա բառացիորեն խեղդում է նրանց»: Սա մեղրի երկարակեցությանը նպաստող կարևոր գործոն է: Որպեսզի այն փչանա, դրա համար պետք է ինչ-որ նպաստող հանգամանք: Իսկ մեղրով լի բանկան փչացնելու համար, հարկավոր է ապրել շատ շատ երկար:

Նմանատիպ՝ երկարադիմացկուն ևս մեկ պատրաստի մթերք կցանկանայինք նշել: Դա հայկական լավաշն է, որը կարելի է պահել բավականին երկար չորացրած վիճակում:

 

 

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *