Թե ինչ կապ կարող են ունենալ Լուի XIV և սուրճը, բացահայտում ենք միասին

Մարդկանց մեծ մասը Լուի XIV-ին գիտեն «Պետությունը ես եմ» հայտնի թևավոր խոսքով, բայց այս ամենից զատ կան մարդիկ, ովքեր նրան ճանաչում են սուրճի միջոցով: Ինպե ՞ ս, կպարզենք միասին:

Այս արքայի կառավարման շրջանը Ֆրանսիայում անվանում են «սուրճի ոսկե դարաշրջան»: Ընդամենը 6 ամսում ֆրանսիացիները արդեն կախվածություն ունեին սուրճից: Արքունիքին սուրճի հետ ծանոթացրել էր թուրք դիվանագետ Սուլեյման Մուստաֆա Ագան՝ սուլթան Մուհամմադ IV-ի սուրհանդակ, ով Փարիզ էր ժամանել դիվանագիտական ​​առաքելությունով 1669-ի դեկտեմբերից մինչև 1670-ի մայիս:

18-րդ դարի կեսերին Փարիզում արդեն բացվել էին սրճարաններ, իսկ փողոցներում շրջում էին բազմաթիվ վաճառականներ, ովքեր փորձում էին սուրճը հասանելի դարձնել հասարակ ժողովրդին:

Արդեն առաջին սուրճի ծառը Ֆրանսիայում հայտնվեց 1714թ., որը արքան ստացել էր որպես նվեր: Թագավորը տնկեց այն Մարլիի իր պարտեզում, բայց դա  չարմատացավ:

Ոմանք հակված են, որ անգամ Բրազիլիան՝ սուրճի հայրենիքը, սուրճի համար պարտական է հենց Ֆրանսիային: Պատմում են, որ Բրազիլիա տեղափոխված ֆրանսիացիներն են ծանոթացրել տեղացիներին սուրճին:

Լուի XIV-ին է վերագրվում է ևս մեկ նորամուծություն կապված սուրճի հետ, որն մտել է մեր առօրյա։ Դա սուրճի մեջ շաքարավազ ավելացնելն է :

 

Մուլտիպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *