Նա թույլ տվեց, որ իր դեմքին անծանոթները 9-ը ժամ գրեն ինչ-որ կամենան․ ահա թե որն էր դրա նպատակը

Կան մարդիկ, ովքեր խոսքերով չէ, որ սովորեցնում են մարդկանց ու աշխարհին ավելի լավը լինել, այլ դա անում են ալտերնատիվ տարբերակներով։ Այս պատմությունը դրա ապացույցն է։

2001թ.֊ին Չժան Խուան անունով չինացի նկարիչը մի հետաքրքիր պերֆորմանս կազմակերպեց։ Նա թույլ տվեց, որ մարդիկ իր դեմքին 9֊ը ժամ շարունակ գրեն այն, ինչ մտածում են, այն ինչ զգում են կամ իրենց կյանքի հետաքրքիր պատմությունները։

Նրանք գրեցին Չժանի դեմքին այնքան ժամանակ, մինչ որ նրա դեմքը ամբողջովին չսևացավ, չդարձավ անտեսանելի ու անճանաչելի։

Չժանը պերֆորմանսից հետո նշեց, որ սա մի հրաշալի էքսպերիմենտ էր։ Նա սրանով ուզում էր ցույց տալ, որ երբ հասարակությունը լցնում է քեզ իր ստանդարտներով, պատմություններով ու մտքերով, նա ստիպում է, որ դու կորցնես դիմագիծդ, որ դառնաս անճանաչելի, որ ոչ   ոք չկարողանա տեսնել քո իրական դեմքը։

Սրանով նա հորդորում էր մարդկանց ուղղակի կենտրոնանալ սեփական եսի վրա ու թույլ չտալ մարդկանց այն «մրոտել»․․․

Ահա այսպիսի հետաքրքիր էքսպերիմենտ։

 

 

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *