Հայկական լեռնաշխարհի «Վիշապները»․ ի՞նչ առեղծվածներ է թաքցնում մեր բարձրավանդակը

Իսկ դուք գիտեի՞ք, որ հայկական լեռնաշխարհում կան վիշապներ։ Վիշապ` երևակայական, գերբնական էակ շատ ժողովուրդների առասպելաբանություններում։ Սովորաբար պատկերվել է թևավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է՝ Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) և ստորին (օձ) հակադիր աշխարհները։

Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Վիշապը դիտվել է նաև ջրերի ակունքներն ու գանձերը հսկող ահարկու հրեշ։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։

Վիշապների մասին խոսելիս կարծում եմ բոլորս առաջին հերթին հիշում ենք ծովից ծնված Վահագն Վիշապաքաղ Աստծու մասին պատմող առասպելը, ով մարտնչում և հաղթում է Վիշապին:

Այլ առասպելում Վիշապը ներկայացվում է արևը կլանող, չար ու կործանարար ուժ, որի դեմ մարտնչում են հրեշտակները (ամպրոպի որոտն իբր կռվի ձայնն Է, փայլակը՝ Գաբրիել հրեշտակապետի սրի փայլը, շանթը՝ հրեղեն նետը, ծիածանը՝ աղեղը)։

Իսկ ինչ վերաբերվում է հայկական վիշապներին: Ինչ էին դրանք իրենցից ներկայացնում բացահայտենք միասին:

Հայկական լեռնաշխարհում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում, Ջավախքում, Վանա լճի ափին և այլուր հայտնաբերվել են Վիշապների պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ։ Դրանք հայտնի են «Վիշապներ» անունով, որոնք կերտվել են միակտոր քարից՝ ձկան տեսքով, վրան՝ օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով, սովորաբար դրվել աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում Է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։ Սակայն կան նաև վկայություններ Ճորոխի ավազանի վիշապների մասին, որոնց վրա կան օձի, մողեսի, եզի, իսկ մի այլ տեղ նաև առյուծի պատկերներ:

Վիշապները ջրի պաշտամունքին վերաբերող հուշարձաններ են, որոնք սերտորեն կապվում են ջրաբաշխման գործի հետ։ Համարյա բոլոր վիշապների գտնված վայրերը կապված են լեռնային աղբյուրների կամ ջրանցքների հետ: Նման ոռոգման համակարգեր են հայտնաբերվել, Սևանի Արտանիշ ծովածոցի, Արագած լեռան վրա՝ Արշախեն գետի աջ ափի և Գեղամա լեռների Թոխմակագան գյոլի և Գեմերզեկ բնակավայրերի մոտ։

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսեանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *