Ինչպե՞ս լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանն օգնեց Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյին հաղթել շախմատի աշխարհի չեմպիոնին. պատմություն, որ քչերին է հայտնի

Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն առանձնանում էր հայերի նկատմամբ իր ընդգծված դրական վերաբերմունքով։ Քչերին է հայտնի, որ նա մի օր հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոնին հենց մեր հայազգի լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի շնորհիվ։ Ահա թե ինչպես տեղի ունեցավ այս քչերին հայտնի պատմությունը։

1966թ.-ին հենց Կուբայում էր անցկացվում Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցելուց չէր կարող անմասն մնալ նաև Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն, ով սիրում էր շախմատ խաղալ, բայց չէր փայլում իր շախմատային գիտելիքներով։

Ստացվեց այնպես, որ Բոբի Ֆիշերը, ով չեմպիոնի գլխավոր հավակնորդն էր, միաժամանակ խաղում էր մի քանի շախմատիստի հետ։ Նրանց թվում էր նաև Ֆիդել Կաստրոն, ով չէր ցանկանում բաց թողնել հնարավորությունն ու չխաղալ լեգենդի հետ, ում ուզում էր ցույց տալ իր շախմատային իմացությունները։

Ի զարմանս բոլորին՝ Կաստրոն ջախջախիչ հաղթանակ տարավ Ֆիշերի նկատմամբ, չնայած վերջինիս համարում էին անպարտելի։ Ամեն բան ավելի զարմանալի կդառնար, եթե ներկաները չնկատեին, որ այս ամբողջ ընթացքում Կաստրոյի կողքից չէր հեռանում Տիգրան Պետրոսյանը, ով փորձում էր կիսվել նրա հետ իր փորձով ու թաքուն հուշում էր նրան, թե ինչ քայլեր անի։

Արդյունքում հայ լեգենդար շախմատիստը կարողացավ օգնել Կուբայի հեղափոխական նախագահին հաղթել մեկ այլ լեգենդար շախմատիստի։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Խաղից հետո Ֆիդել Կաստրոն իր բախտը փորձեց նաև Տիգրան Պետրոսյանի հետ։ Այս անգամ նախագահը կարողացավ հազիվհազ ոչ ոքի ապահովել։ Սակայն սա չխոչընդոտեց, որ Կուբայի առաջնորդը մրցանակը հանձնի հենց Տիգրան Պետրոսյանին՝ այսպիսով հայտնելով նաև իր երախտիքը նրան։

 

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *