Որքա՞ն արժեր մեկ գեղեցկուհի հայուհին Օսմանյան կայսրությունում․ ահա, թե ինչքան էին պատրաստ վճարել թուրքերը հայ կնոջը ստրկացնելու համար

Ստրկատիրությունն Օսմանյան կայսրությունում գոյություն ուներ անգամ 19-րդ դարում։ Չնայած այդ ժամանակաշրջանում տարածվեցին օրենքներ, որոնք առհասարակ արգելում էին որևէ կնոջ կամ տղամարդու ստրկացում, այնուամենայնիվ, կայսրությունում դեռևս կային նախընտրելի ստրկուհիներ, ում համար տղամարդիկ պատրաստ էին բավականին թանկ վճարել։ Ինչո՞ւ էին Օսմանյան կայսրությունում նախընտրում գնել ու վաճառել հենց հայ կանանց, ու որքա՞ն արժեր գեղեցիկ հայուհին։

1880-ական թվականներին ամերիկացի մի լրագրող հրապարակեց հոդված, որտեղ նշում էր, թե որ ազգության կանայք էին ամենանախընտրելին Օսմանյան կայսրությունում, և ո՞ւմ համար էին պատրաստ թանկ վճարել տղամարդիկ։ Պարզվեց, որ հայուհիները զբաղեցնում էին երկրորդ հորիզոնականը։

Առաջին հորիզոնականում չերքեզ կանայք էին, ում համար տղամարդիկ ուղղակի պատրաստ էին հերթեր կանգնել։ Այս կանանց նկարագրում էին որպես գեղեցկուհիների, և նրանցից յուրաքանչյուրն արժեր 500 լիրա։

Հայ կանայք ինչ-որ առումով զիջում էին իրենց տեղը։ Գեղեցիկ հայուհին կարող էր արժենալ մինչև 200 լիրա, իսկ ոչ այնքան գեղեցիկ արտաքինով հայուհու համար կարող էին անգամ վճարել ընդամենը 30 լիրա։

Հայուհիները բավականին մեծ պահանջարկ ունեին։ Աղբյուրները նշում էին, որ նրանք մուգ մազերով ու մուգ աչքերով էին, բայց ունեին նուրբ ու գեղեցիկ մաշկ։ Նրանց հիմնականում բերում էին Սիրիայից ու հետո վաճառում ստրկության։

Երրորդ հորիզանականում արդեն հեթանոս կանայք էին, ովքեր անգամ 20 լիրա կարող էին չարժենալ։

 

Ինֆոպատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *