Ինչու՞ էին շումերներն իրենց առաջնորդի հետ թաղում նաև նրա ողջ մնացած հարազատներին ու կենդանիներին․ սարսափելի ճշմարտության հետքերով

Իսկ ի՞նչ է ձեզ հայտնի հնագույն շումերական քաղաքակրթության մասին․ ո՞վքեր էին նրանք և ինչպե՞ս դարձան առաջին գարեջրի ու ափիոնի ստեղծողները՝ կպարզենք միասին:

Շումերներ՝ հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռևս մ.թ.ա. 5-րդ հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են եվրոպեոիդ ռասսայի արմենոիդ խմբին։ Շումերների լեզվաբանական պատկանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ շումերները նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին սեմական ծագում ունեցող աքքադացիների ճնշման տակ շարժվել են հարավ։ Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին շումերներն ստեղծել են պատկերագիրը, իսկ մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին՝ սեպագիրը, որը նախ որդեգրվել է աքքադացիների կողմից, ապա տարածվել Արևմտյան Ասիայի շատ երկրներում, այդ թվում` Արարատյան թագավորությունում (Ուրարտու), շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանությունը, բանահյուսությունը, գրականությունը, մշակույթը։

Այս ամենից զատ, միասին ծանոթանանք շումերների մասին պատմող հետաքրքիր փաստերի:

  • Մեկ շումերական քաղաքում հավանական է, որ բնակվում էր ավելի քան 80.000 մարդ:
  • Շումերական ղեկավարների ցանկում նշվում է մի կին՝ Կուբաբա: Հին շումերների կյանքի մասին պատմող ամենաարժեքավոր աղբյուրներից մեկը «Թագավորական ցուցակն» է, որը պատմում է շումերների ամենահին տիրակալների մասին: Այս ցուցակի պատմությունը խառնված է առասպելների հետ: Այս ցանկում ընդգրկված է մի կին, որը դարձավ շումերական քաղաք-պետություններից մեկի կառավարիչը: Նշվում է, որ նա ամրացրեց իր թագավորությունը և դարձավ թագավորների մի ամբողջ տոհմի նախահայր, որը ղեկավարեց 100 տարի:
  • Շումերները հայտնի էին իրենց գարեջրի հանդեպ սիրով: Գրելու գյուտի հետ մեկտեղ, ինչպես նաև՝ անիվներ, գութաներ, օրենքներ և գրականություն ստեղծելու հետ մեկտեղ, շումերները հիշատակվում են նաև որպես պատմության առաջին գարեջրագործներ: Հնագետները գտել են մեսոպոտամյան գարեջրի արտադրության ապացույցներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակ:

  • Օրացույցը, որն այժմ մենք օգտագործում ենք, ստեղծվել է շումերների կողմից:
  • Քչերը գիտեն, որ գաղափարը՝ մեկ րոպեն 60 վայրկյան է, իսկ 60 րոպեն մեկ ժամ, պատկանում է շումերներին: Փաստն այն է, որ, ի տարբերություն ժամանակակից աշխարհի, որտեղ օգտագործվում է հաշվարկի տասնորդական համակարգը, Միջագետքում օգտագործվում էր վեց տասնորդական համակարգը: Բայց հետագայում այն ​​դադարեց օգտագործվել:

  • Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր լեզուներ: Այո, նրանց մոտ տղամարդիկ և կանայք հավասար չէին: Անգամ դպրոց էին ուղարկվում միայն արական սեռի երեխաները, իսկ իգական սեռի երեխաները մնում էին տանը: Այս գենդեռային անհավասարությունը այնքան խորն էր, որ կանայք սկսեցին զարգացնել առանձին լեզու: Հիմնական շումերական լեզուն կոչվում էր «օմեգեր», բայց կանայք ունեին իրենց առանձին բարբառը ՝ «էմզալ» («կնոջ լեզու»), սակայն դրա մասին որևէ գրառում չի պահվել: Նրանք նաև ունեին որոշ ձայնավոր հնչյուններ որը բացակայում էր շումերերենում
  • Գարեջուրը շումերների հանգստին ուղեկցող միակ միջոցը չէր: Նրանք օգտագործում էին նաև օփիում: Շումերները օփիումի համար աճեցնում էին կակաչներ, դեռևս մ.թ.ա.: Այսօր շատ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ էին անում նրանք ծաղկի հետ, բայց անունը, որը շումերները տվել են կակաչին, ասում է ամեն բան: Նրանք անվանել են այն «ուրախության բույս»: Կան տեղեկություններ, որ շումերները այդ բույսերը օգտագործում էին բժշկության համար, մասնավորապես՝ որպես ցավազրկող:
  • Ամեն տարի առաջնորդը ամուսնացել է նոր կնոջ հետ:
  • Շումերների համար մահը  սահմռկեցուցիչ մի երևույթ էր: Նրանք համոզված էին, որ այնտեղից վերադարձ չկա և միայն միտքը, որ կարող են ամբողջ կյանքը անցկացնել միայնության, սովի և աղքատության մեջ, նրանց դրդել էր հատուկ արարողակարգի: Մահացածի հետ դնում էին հագուստ, ուտելիք, գանձեր, անգամ շանը: Առաջնորդների դեպքում նաև ծառաներին և պատահում էր անգամ ամբողջ ընտանիքի անդամներին:

 

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսեանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *