Ինչու՞ էին Հին Հռոմում կանայք սարսափում գինի խմելուց․ քչերին հայտնի փաստ

Այսօր գինու օրն է՝ լավագույն առիթը գինու հետ կապված ամենատարօրինակ ավանդույթն ուսումնասիրելու համար։ Պարզվում է՝ Հռոմում կանայք սարսափում էին գինի խմելուց ու եթե որոշում էին գինի խմել, ապա դա անում էին հնարավորինս գաղտնի․ ինչու՞։

Նախ նշենք, որ գինու բաժակները իրար «խփելու» ավանդույթը գալիս է հին Հռոմից, որտեղ գինին խմելիս մարդիկ կենաց ասելու ժամանակ բաժակները «խփում էին»  իրար և գինին լցվում էր մի բաժակից մյուսի մեջ։  Այսպիսով, բոլորը համոզվում էին, որ իրենց չեն թունավորում: Իսկ օրինակ, դեռևս հին Հունաստանում, տանտերը պիտի միայնակ խմեր գինու առաջին բաժակը՝ ապացուցելու համար, որ իր հյուրերին չի մտադրվում թունավորել:
Իսկ հիմա ավանդույթի հետ կապված։ Հին Հռոմում կանայք իրավունք չունեին գինի խմել: Եթե ամուսինը պատահաբար տեսներ, որ իր կինը գինի է խմում, ըստ օրենքի նա պիտի  կնոջը սպաներ:

Այսօր շատերը դա պայմանավորում են նրանով, որ Հին Հռոմում կանանց իրավունքները ստորադասվում էր տղամարդկանց իրավունքներին, իսկ քանի որ գինին համարվում էր Աստվածային խմիչք, ապա այն ըմպելու իրավունք ստանում էին միայն տղամարդիկ։

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *