Մեր մանկության «խուլիգանները»․ ի՞նչ կապ կա Թոմի, Ջերիի և հայտնի սպորտային Reebok ընկերության միջև

Մեր օրերում բոլորս փորձում ենք հագնվել հարմարավետ, ելնելով կյանքի ռիթմից և ամենօրյա աշխատանքային վազքից: Այս հարցում օգնության են գալիս սպորտային կոշիկները, որոնց ընտրությունը բարդացնում է առկա բազմազանությունը:

Սպորտային կոշիկների ընտրությունը իսկապես բարդ գործընթաց է և այդ ընտրությանը ինչ-որ կերպ կփորձենք նպաստել մենք:

Այսպիսով, մի քանի հետաքրքիր փաստ սպորտային հագուստի թերևս իմ նախընտրելի տարբերակ մասին:

  • Reebok ապրանքանիշը ստեղծվել է 1895 թ., Ջոզեֆ Ֆոստերի կողմից: Նա վազորդ էր, ով բախվում էր սպորտային կոշիկների անհարմարավետության հետ: Ի վերջո, նա որոշեց ստեղծել սեփական ապրանքանիշը, որն էլ կոչվեց J. W. Foster & Co: Ավելի ուշ այն կոչվեց J. ‘W. Foster & Sons:
  • Ընկերությունը ներկայիս անունը ստացել է 1958-ին, երբ ապրանքանիշի հիմնադրի երեխաները որոշեցին ընդլայնել այն: Reebok անվանումը աֆրիկյան արմատներ ունի, որը թարգմանաբար նշանակում է արագավազ այծեղջուր:
  • 1982-ին Reebok-ը առաջինն էր, որ թողարկեց սպորտային կոշիկներ, որոնք նախատեսված էին հատուկ կանանց համար: Դրանք նախատեսված էին աերոբիկայի համար, որոնք հսկայական ժողովրդականություն էին վայելում ամբողջ աշխարհում:

  • Նույնիսկ Rap Boys խումբը (որտեղ Լիլ Ուեյնը սկսեց իր կարիերան) իր տեքստերում հիշատակում էր սպորտային կոշիկների այս ապրանքանիշը:
  • Եվ վերջում ամենահետաքրքիրը: Այս տարի՝ 2020 լրացավ Թոմ և Ջերի անիմացիոն մուլտսերիալի 80 ամյակը (1940 փետրվարի 10), ինչի առթիվ ընկերությունը Warner Bros-ի հետ համատեղ որոշեց թողարկել հատուկ հավաքածու:

 

 

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *