5 անփոխարինելի հավելված, որ կթեթևացնեն ձեր «բջջային» կյանքը․ արդեն ներբեռնեցի՞ք

Եթե դուք էլ տարբեր հավելվածների սիրահար եք և փորձում եք համատեղել օգտակարը հաճելիի հետ, ապա այս հոդվածը ձեզ համար է:

Այսօր հավելվածների բազմազանության մեջ շատերը դժվարանում են ընտրության հարցում: Գրեթե ամեն օր հայտնվում են նորերը՝ բարդացնելով օգտատիրոջ ընտրությունը:

Մենք որոշեցինք կիսվել ձեզ հետ մեր կողմից արդեն օգտագործված հավելվածներով, որոնք, գուցե, օգտակր լինեն նաև ձեզ:

1․ PicsArt

PicsArt-ի  մեր ցանկում առաջինը լինելը պայմանավորված չէ միայն այն փաստով, որ այն  ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից: Ծրագիրը իրենից ներկայացնում է խմբագրիչ, նկարչության հավելված և սոցիալական ցանց։ PicsArt-ը օգտվողներին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, նկարել շերտերով, կիսվել աշխատանքներով ՓիքսԱրթի համայնքի և այլ սոցիալական ցանցերում ինչպիսիք են Ֆեյսբուք և Ինստագրամ։ Հավելվածը հասանելի է iOS, Անդրոիդ և Windows Mobile սարքերի համար։ Այն նաև հասանելի է Windows 8.1 և բարձր համակարգերով համակարգիչների օգտատերերին։

2. Windscribe

Գոնե մեկ անգամ բախված կլինեք այն խնդրի հետ, երբ չեք կարողանում օգտվել որոշ կայքերից՝ պայմանավորված տարածաշրջանով: Այսպիսի դեպքերում օգնության է գալիս VPN (Virtual Private Network)-ը:

3. Documents

Հավելվածի միջոցով կարող եք կարդալ գրքեր, դիտել հոլովակներ, լսել և ներբեռնել երգեր iPad և iPhone համակարգերի համար:

4. Duolingo

Անվճար ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին սովորել մի շարք օտար լեզուներ։ Գործում է մի քանի պլատֆորմների վրա. Android OS, IOS, ինչպես նաև համակարգչի վրա։ Ծրագիրը անվճար է, հնարավորություն է տալիս հանձնել արտոնագրված թեստեր (այս ֆունկցիան արդեն վճարովի է):

5. Adobe Scan

Շատ հաճախ աշխատավայրում անհրաժեշտ է լինում արագ ինչ որ փաստաթղթի սկանավորում, որի ժամանակ վստահաբար ձեզ կօգնի այս ծրագիրը: Արագ, հարմարավետ և օգտակար՝ այսպես կարելի է բնութագրել այն: Հավելվածը նախատեսված է iOS և Android համակարգերի համար: Այն կցվում Adobe Acrobat բջջային համակարգին:

 

Ինֆոպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *