«Ներկաների մեջ կա՞ գոնե մեկ տնտեսագետ»․ ինչպես Չե Գևարան Ֆիդել Կաստրոյի հարցը սխալ հասկանալու արդյունքում դարձավ Կուբայի Ազգային բանկի նախագահ

Բոլորին է հայտնի Էռնեստո Գևարան, նույն ինքը Չե Գևարան, որպես մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակիցներից։ Բայց քչերը գիտեն, թե ինչպես է նա դարձել Ազգային բանկի, այնուհետև արդյունաբերության նախարար: 

Նա անցել է բազում փորձությունների միջով, սակայն ոմանց պնդմամբ ամենաբարդը դա նախարարի պաշտոնն էր:

Այսպիսով, ինչպե՞ս նա հայտնվեց այդ պաշտոնին:

Որոշ աղբյուրներ պատմում են, որ դա տեղի է ունեցել Ֆիդել Կաստրոյի հերթական հավաքներից մեկի ժամանակ, երբ նա բարձրաձայնեց իր հարցը. «Ներկաների մեջ կա՞ գոնե մեկ տնտեսագետ»: Չե Գևարան «տնտեսագետի» փոխարեն լսել էր «կոմունիստ», և նա առաջինն էր, ով ձեռքը բարձրացրեց, սակայն արդեն ուշ էր:

1959-ի նոյեմբերից – 1961-ի փետրվար Չե Գևարան Կուբայի Ազգային բանկի նախագահն էր: 1961թ. փետրվարին Էռնեստոն նշանակվեց արդյունաբերության նախարար և Կուբայի Կենտրոնական պլանավորման խորհրդի ղեկավար: Այս լուսանկարը Չեի հայտնի լուսանկարն է Կուբայի արդյունաբերության նախարարությունում, 1963 թ.: (տես նաև)

 

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսեանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *