Ամբրոզյան գրադարան՝ առաջին գրադարանն աշխարհում, որ գրքերը տեղավորեց պատերի վրա․ ծանոթանում ենք աշխարհի ամենահին գրադարաններից մեկին

Ամբրոզյան գրադարանը աշխարհի ամենահին գրադարաններից մեկն է և գտնվում է Իտալիայի Միլան քաղաքում:

Գրադարանի կառուցման շինարարական աշխատանքներն սկսվել են 1603թ. ճարտարապետներ Լեյլո Բուցցիի և Ֆրանչեսկո Մարիա Ռիչինիի գլխավորությամբ: Գրադարանի առաջին ընթերցասրահը բացվել է 1609թ. դեկտեմբերի 8-ին: Գրադարանում նորարարություն էր, որ գրքերը տեղավորված էին պատերի վրայի դարակներում և ոչ թե դրված գրասեղաններին (այս միջնադարյան պրակտիկան դեռևս կիրառվում է Ֆլորենցիայի Լաուրենցյան գրադարանում): Գրադարանին կից ստեղծվեց տպագրական մամուլ, ինչպես նաև դասական լեզուների ուսուցման դպրոց:

Գրադարանն ունի դոկտորական քոլեջ, որը նմանություններ ունի Վատիկանի գրադարանի հետ: Այստեղ դոկտորի կոչում են ստացել Ջուզեպպե Ռիպամոնտին, Լուդովիկո Անտոնիո Մուրատորին, Ջուզեպպե Անտոնիո Սասին, կարդինալ Անջելո Մայը, 20-րդ դարի սկզբին Անտոնիո Մարիա Չերիանին, Պիոս XI պապը, Ջովաննի ՄերկատինZ:

Ամբրոզյան գրադարանը անվանվել է ի պատիվ Միլանի եպիսկոպոս, հովանավոր Ամբրոսիոս Մեդիոլանցու: 1602թ. հիմնադրել է կարդինալ Ֆեդերիկո Բորրոմեոն (1564-1631), ում ներկայացուցիչները գրքեր և ձեռագրեր ձեռք բերելու համար շրջել են Արևմտյան Եվրոպայում, Հունաստանում և Սիրիայում:

Գրադարանն ունի Լեոնարդո դա Վինչիի 12 ձեռագիր, 14-19-րդ դարերի եվրոպական արվեստագետների 12 հազար նկարներ, «Իլիականի» XIV-XIX դարերում լուսավոր խմբագրությունը (Ilia Picta, V դ), Սիմոնե Մարտինիի նկարազարդումներով Վերգիլիոսի և Ֆրանչեսկո Պետրարկայի լուսանցավերնագրերից և բազմաթիվ այլ մշակութային արժեքներ:

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսեանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *