Նրա մեկ ժպիտի համար մարդիկ պատրաստ էին վճարել 30․000 դոլար․ ի՞նչ գաղտնիք էր թաքցնում Սյուզան Քելիի ժպիտը, որ այն այդքան թանկ արժեր

Սյուզան Քելին կամ Տխուր Սյուն, ինչպես նրան սովոր էին անվանել ծանոթները, կարողանում էր ահռելի գումարներ աշխատել իր ժպիտի կամ, ավելի ճիշտ կլինի ասել, դրա բացակայության շնորհիվ։ Նրա մեկ ժպիտի համար մարդիկ նրան պատրաստ էին վճարել 30.000 դոլար։ Ո՞րն էր նրա ժպիտի գաղտնիքը, որ այդքան թանկ արժեր։

20-րդ դար, Նյու Յորք։ Սյուզան Քելի անունով գեղեցկուհին ուներ հատուկ շոու, որի ընթացքում նա անում էր հետևյալը․ նա նստում էր հսկայական դահլիճի կենտրոնում ու առաջարկում էր մարդկանց ծիծաղեցնել իրեն։ Այս շոուն ավելի գրավիչ դարձնելու համար շոուի կազմակերպիչները պատրաստվում էին աղջկան ծիծաղեցնողին վճարել, մեր այսօրվա գումարով, 30.000 դոլար։ Սակայն ո՞րն էր նրա գաղտնիքը։

Հարցն այն էր, որ, ամբողջ դահլիճի ծիծաղային փռթկոցներին հակառակ, Սյուն անգամ չէր շարժում իր բերանի որևէ մկանը։ Նրան ծիծաղեցնել իրականում իրոք անհնար էր թվում, ինչի շնորհիվ աղջիկը պարբերաբար աշխատում էր գումար։ Մարդիկ պատրաստ էին նրա շոուն տեսնելու համար տոմսեր գնել ու վերջապես ականատես լինել, թե ով է այն տաղանդավոր հումորիստը, ով վերջապես ծիծաղեցնելու է տխուր Սյուին։ Սակայն այդ մարդն այդպես էլ չէր հայտնվում։

Սա կարծես մարտահրավեր դարձած լիներ։ Իրեն հարգող յուրաքանչյուր հումորիստ որոշում էր, որ անվճար կգա ու ցույց կտա Սյուին իր հումորի ուժը, սակայն անօգուտ։ Սյուն հերթական հումորիստին թողնում էր անհարմար իրավիճակում, ու նա հիասթափված հեռանում էր։ Այս ամենից հետո սկսեցին խոսակցություններ տարածվել, որ աղջիկը պարզապես խուլ է կամ գուցե խոսել չգիտի։ Սակայն Սյուն նորմալ խոսում էր, լսում ու ուներ հումորի լավ զգացողություն, նա պարզապես նշում էր, որ նրանց և ոչ մի կատակում ծիծաղելի բան չէր տեսնում։

Ամեն բան բացահայտվեց միայն տարիներ անց։ Պարզվեց, որ Սյուն ունի հազվագյուտ հիվանդություն, որի հետևանքով դեմքի մկաններն առհասարակ չեն աշխատում, ու ցանկության դեպքում անգամ նա չի կարողանա ժպտալ։ Դեմքի հազվագյուտ պարալիչը այդ ժամանակաշրջանում այդքան էլ ուսումնասիրված չէր, այդ պատճառով ոչ ոք չէր էլ կասկածում, որ աղջիկն այդպիսի հիվանդություն կունենա։ Սյուի փառքը միանգամից մարեց։

Իհարկե, այս դեպքից հետո հայտնվեցին այլ Սյուեր, ովքեր փորձեցին կրկնօրինակել աղջկան, բայց այլևս չհասան այն փառքին, ինչ գեղեցկուհին։ Մինչ օրս ԱՄՆ-ում ընդունված է լավ կատակողներին ասել. «Այս կատակի վրա կծիծաղեր անգամ Տխուր Սյուն»։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *