Թալեաթը միակ չէր․ ո՞վ էր այն հայը, ում Սողոմոն Թեհլերյանը ևս այն աշխարհ ուղարկեց՝Եղեռնի ժամանակ հայերին դավաճանելու համար

Սողոմոն Թեհլերյան՝ հայ ամենաճանաչված վրիժառուն, ում մահվան տարելիցն է այսօր։ Քչերը գիտեն, որ Թեհլերյանի վրեժխնդրության ճանապարհին Թալեաթը միակ չէր․ ո՞վ էր այն հայը, ում Թեհլերյանը ևս այն աշխարհ ուղարկեց՝ Հայոց Ցեղասպանության ընթացքում հայերին դավաճանելու համար։

Ամեն բան սկսվեց այսպես․․․

Պոլսում գտնվելու ժամանակ Թեհլերյանը տեղեկացավ, որ կոտորված հայ մտավորականների ցուցակը կազմել է Հարություն անունով մի հայ: Այս մասին նրան ասաց օրիորդ Երանուհին, ով էլ հետագայում Թեհլերյանին ծանոթացրեց դաշնակների հետ: Երանուհին նրան ցույց տվեց Հարությունի տան տեղը: Թեհլերյանը ծանոթների միջոցով տեղեկացավ, որ Հարություն Մկրտչյանի կազմած և ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին հանձնված սև ցուցակը բաղկացած է եղել 250 մտավորականի անունից, որոնցից հազիվ 10 մարդ է փրկվել:

Թեհլերյանն այս ամենն իմանալուց հետո մոտ երկու շաբաթ հետևում էր նրան, բայց նրա տան մուտքի դուռը միշտ փակ էր, մատնիչն էլ ներսուդուրս գրեթե չէր անում: Մի երեկո Թեհլերյանը փողոցից հետևեց Մկրտչյանի տան անցուդարձին, տեսավ, որ տանն ինչ-որ հավաքույթ է ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում: Թեհլերյանը հանեց ատրճանակը և որոշեց կրակել ապակու հետևից: Նա կրակեց ուղիղ դավաճանի սրտին ու տեսավ, թե ինչպես գետնին տապալեց նրան, ապա արագ հեռացավ:

Այսպես՝ Թեհլերյանը վրեժ լուծեց նաև դավաճանության համար։

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *