Մադագասկարի այս թագուհին հրամայում էր սպանել բոլոր այն մարդկանց, ում տեսնում էր իր երազում. ինչու՞ էր նա այդքան դաժան վարվում այդ մարդկանց հետ

Որքան էլ թե թվում է, որ պատմությունն այդլև ի զորու չէ մեզ զարմացնել դաժան մարդկանցով, ամեն օր կարող ենք բացահայտել մի նոր դիկտատորի, ով իր տարօրինակություններով կարող է գերազանցել նախորդին։ Այսպիսի մի տարօրինակ թագուհի էր Մադագասկարի թագուհի Ռանավալովնա 1-ինը , ով հրամայում էր սպանել բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվում էին իր երազում։ Ինչու՞ էր նա այդքան դաժան վարվում։

 

Ռանավալովնան կառավարել է Մադագասկարը 1828-1861թթ-ներին։ Այս թագուհին համարվում է պատմության ամենաարյունարբու թագուհիներից մեկը։ Նա կարող էր մարդուն սպանելու հրաման տալ միայն նրա համար, որ նա ընդհատել էր իրեն առանց իր թույլտվության կամ, ասենք, կարող էր դատապարտել մարդուն մահվան միայն նրա համար, որ իր սենյակ էին մտնում այն պահին, երբ ինքը, ասենք, ինչ-որ կարևոր գործով էր զբաղված, անգամ եթե ներս մտնողը ինչ-որ կարևոր ինֆորմացիա հայտնելու պատճառ ուներ։

Թագուհին ստիպում էր, որ իր ենթակաները հսեկն իր քունը, որպեսզի քնելու ընթացքում պալատում ոչ-ոք ավելորդ շարժում կամ աղմուկ չհաներ։ Եթե նման համարձակներ էին գտնվում նրանք նույնպես առանց վարանելու ուղարկվում էին այն աշխարհ։

Սակայն ամենազարմանալին այն էր, որ թագուհին մահվան էր դատապարտում այն մարդկանց, ովքեր հայտնվում էին իր երազում։ Բանն այն է, որ թագուհին հաճախ էր տեսնում մղձավանջներ ու նա կարծում էր, թե այդ մղձավանջների պատճառն այն մարդիկ են, ովքեր հայտնվում են իր մղձավանջային երազներում։

Այսպես՝ մղձավանջային իր երազներում հայտնված բազմաթիվ ենթականեր, հարազատներ ու ընկերներ կարող էին հայտնվել թագուհու ուշադրության կենտրոնում և շուտով զրկվել կյանքից։ Այս խեղճ մարդկանց բախտն էլ չէր բերում. դեռ ոչ ոք չէր կարողանում գտնել այնպիսի մարդու, ով թագուհու երազները ևս կհսկեր անտեղի ներխուժումներից։

 

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *