Նրան անվանում են Հռոմի մրցակից ու Իտալիայի հայելի․ Ֆլորենցիա՝ քաղաք-հեքիաթն ու նրա մոտակայքում գտնվող առեղծվածային գերեզմանը

Այսօր Ձեզ կծանոթացնենք եվրոպայի ամենահին, ամենագեղեցիկ, արվեստով լի քաղաքներից մեկի՝ Ֆլորենցիայի հետ: Ֆլորենցիան քաղաք է Իտալիայուն, համարվում է Տոսկանա նահանգի մայրաքաղաքը, նախկինում եղել է Իտալիայի թագավորության մայրաքաղաքը:

Ֆլորենցիան քաղաք-թանգարան է, Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկը, հաճախ անվանվում է իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»:

«Տոսկանայի ծաղիկ, Իտալիայի հայելի, գլխավոր քաղաք Հռոմի մրցակից, որից նա ծագել է և որի անտիկ մեծությունն է կրկնօրինակում` պայքարելով Իտալիայի փրկության և նրա ազատության համար»,— գրել է հումանիստ Կոլյուչո Սալյուտատին:

Քաղաքն ունի բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ, որոնցից են, օրինակ` Ուֆֆիցին ու Պիտտին, և այն դեռ զգալի ազդեցություն է թողնում արվեստի, մշակույթի ու քաղաքականության վրա:

Քաղաքի վերածնունդն սկսվել է 10-րդ դարում: 1116թ. Ֆլորենցիան վերածվել է անկախ կոմունայի: 11-12-րդ դարերում կառուցվել են բապտիստերիան և Սան Մինիատո Ալ Մոնտե եկեղեցին:

13-րդ դարում Առնոլֆո դի Կամբիոյի ղեկավարությամբ սկսել են կառուցել Սանտա Մարիա դել Ֆիորեն, ինչպես նաև պալացցո Վեկկիոն:

Ալիգիերի Դանթեն, ով ծագումով Ֆլորենցիայից էր, իր «Աստվածային կատակերգության» մեջ, որը գրվել է 14-րդ դարի սկզբին, խոսակցական լեզվին այնպիսի արժեք է հաղորդել, որ այն դարձել է գրական իտալերենի հիմքը: Այսպիսով, հենց Տոսկանայի բարբառն է ընկած ժամանակակից իտալերենի հիմքում:

Չնայած ծովից ու քաղաքական մշտական հուզումներից հեռու լինելուն` Ֆլորենցիան 13-17-րդ դարերում հսկայական ավանդ է ունեցել եվրոպական ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Սանդրո Բոտիչելլին, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելին, Դանթեն և Գալիլեյը: Գալիլեո Գալիլեյը թաղված է Ֆլորենցիայի հարևանությամբ: Նրա գերեզմանը պատկերում է ոչ թե նրա գլխավոր հայտնագործությունը`արեգակնային համակարգը, այլ Պլուտոնի արբանյակների համակարգը (Պապի պատվերով): Հետաքրքրական է, որ Գալիլեո Գալիլեյի մահվան օրը (1642 թ. Հունվարի 9) ծնվել է Նյուտոնը:

Galileo’s tomb, in the Santa Croce Basilica, Florence, Italy. Galileo Galilei (1564-1642) was an Italian astronomer and physicist who is famed for his early telescope designs and observations. In 1610, he discovered the four largest moons of Jupiter. Above the sarcophagus is a statue of Galileo holding a telescope. Muses are on either side, with a Latin inscription below. In physics, he worked on pendulums and gravity. In cosmology, he supported the Copernican theory that the Sun, rather than the Earth, was at the centre of the solar system. This belief was declared heretical in 1633 by the Roman Catholic Church, and he was held under house arrest until his death. Initially buried in a side room, it was not until 1737 that he was reburied in the main

Ֆլորենտական դրամը` ֆլորինը, չափանիշ է դարձել ողջ Եվրոպայի համար, ֆլորենտացի նկարիչները մշակել են հեռանկարի օրենքները, ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով կոչվել է երկու աշխարհամաս, իսկ ֆլորենտացի մտածողները հիմք են դրել Վերածննդի դարաշրջանին, ինչով պայմանավորված էլ քաղաքն անվանել են «Վերածննդի օրրան»:

 

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *