Ինչու՞ Եգիպտոսի սուլթանը որոշեց ընձուղտ նվիրել Իտալիայի ամենահայտնի տոհմին՝ Մեդիչիներին․ տարօրինակ նվերի հետքերով

Մեդիչին Ֆլորենցիայի ամենահայտնի տոհմերից մեկն է: Այն կարևոր դեր է կատարել միջնադարյան Իտալիայի քաղաքների տնտեսական և մշակութային զարգացման կյանքում։

Տոհմի ներկայացուցիչները 15-րդ դարում հիմնել են Եվրոպայի խոշորագույն առևտրա-բանկային ընկերություններից մեկը, եղել են Ֆլորենցիայի կառավարողներ (1434-1737, ընդմիջումներով), տվել են Հռոմի պապեր (թվով 4), երկու ֆրանսիայի թագուհիներ (Եկատերինա Մեդիչի, Մարիա Մեդիչի), պայքարել են ֆեոդալական ավագանու դեմ (14-րդ դար)։

Մեդիչիները լավագույնս հայտնի են որպես Վերածննդի ամենանշանավոր նկարիչների և ճարտարապետների հովանավորներ՝ Միքելանջելո, Սանդրո Բոտիչելլի, Ռաֆայել Սանտի, Տիցիան և այլն:

Տոհմի անվան ծագման հստակ պատմություն հայտնի չէ: Կան վարկածներ, համաձայն դրանցից մեկի՝ դինաստիայի հիմնադիրներից մեկը եղել է բժիշկ (medico) Կառլոս Մեծի ժամանակներում: Մեկ այլ վարկածի համաձայն Մեդիչիները ի սկզբանե զբաղվել են դեղանյութերի վաճառքով: Եվ երրորդ վարկածի համաձայն՝ նրանք եղել են Ֆլորենցիային մոտ գտնվող Մուջջելո հովտի բնակիչներ VIII դարավերջին:

Տարիների ընթացքում տոհմի տարբեր ներկայացուցիչների հաջողվում է հասնել տարբեր պաշտոնների, զարգացնել ու ամրապնդել իրենց տոհմի անունը պատմության էջերում:

Թերևս անդրադառնանք Լորենցո դե Մեդիչիին և ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ նրա մասին.

1. Նա կառուցել է առաջին հանրային գրադարանը Եվրոպայում, որն ընդգրկում էր ավելի քան 10.000 ձեռագիր գրքեր։ (տես նաև Ամբրոզյան գրադարան)

2. Լորենցոյի կողմից կառուցված հայտնի Մեդիչի պարտեզները դարձան Եվրոպայում Գեղարվեստի առաջին ակադեմիայի նախատիպը:

3. Նա հայտնի դարձավ Եվրոպայում ոչ միայ որպես առաջին հանրային գրադարանի ստեղծող, այլև առաջինը Եվրոպայում ով ուներ ընձուղտ։ Այո այո ընձուղտ։ Դա Եգիպտոսի սուլթան Քեյթ-բեյի նվերն էր, ի նշան Ֆլորենցիայի և Եգիպտոսի միջև բարեկամական հարաբերությունների հաստատման: Այս տարօրինակ կենդանու Ֆլորենցիայում հայտնվելը անհավանական հուզմունք էր առաջացնում: Դա առաջին կենդանի ընձուղտն էր, որը հայտնվեց Եվրոպայում հին Հռոմից ի վեր:

4. Լորենցոն նաև հիանալի պոետ էր․ «Նրա մեջ ապրում էր երկու անհավանական մարդ», այսպես է նրան բնութագրել Մաքիավելին։

5. Վերածննդի ամենամեծ նվաճումներից մեկը Լորենցո Մեդիչիին պատկերող մարմարե արձանն է, որի վրա աշխատել է Միքելանջելո Բուոնարոտին գրեթե տաս տարի (1526-1534): Արձանը Մեդիչի կապելում գտնվող Լորենցոյի գերեզմանաքարի մի մասն է: Նույնիսկ Միքելանջելոյի կյանքի ընթացքում արձանը կոչվում էր «il pensieroso» – «մտորումներ»:

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *