Ի՞նչ եղավ Յուրի Գագարինի կնոջ հետ նրա մահից հետո. պարզվում է՝ մահվանից առաջ նա գաղտնի նամակ էր թողել կնոջն, ու ահա թե ինչ էր այնտեղ գրված

Յուրի Գագարինն այն մարդն էր, ով առաջինը կարողացավ ոտք դնել տիեզերք, ու թվում էր, թե այսպիսի մեծագույն քայլից հետո նրան այլևս ոչինչ չէր հաղթելու, սակայն ամեն բան այդքան լավատեսական չավարտվեց։ 1968թ.-ին Յուրի Գագարինը զոհվեց ավիավթարի արդյունքում։ Նա թողեց իր կնոջն ու երկու դուստրերին լրիվ մենակ։ Ի՞նչ եղավ նրա կնոջ հետ իր մահվանից հետո, և այդ ի՞նչ նամակ էր նա թողել ընտանիքին։

 1968թ.-ին ոչ միայն Գագարինների ընտանիքը, այլև ամբողջ ԽՍՀՄ-ը ցնցվեց լուրից՝ Յուրի Գագարինը դժբախտ ավիավթարի արդյունքում մահացել էր։ Նույն օրը հենց սգո օր հայտարարվեց, և ամբողջ ԽՍՀՄ-ը սկսեց ողբալ Գագարինի մահը։ Գագարինը պաշտում էր իր ընտանիքն ու իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում էր ընտանիքին, սակայն արդյունքում նրա ընտանիքը մնաց լրիվ մեն-մենակ, ու բոլոր հոգսերը դրվեցին Գագարինի կնոջ ուսերին։

Գագարինի կինը մեծ դեպրեսիայի հսկայական ալիք ապրեց։ Նա չէր կարողանում ուշքի գալ և նույնիսկ չկարողացավ մասնակցել իր ամուսնու հետ կապված արարողություններին։ Նա գիտակցում էր, որ այսուհետ իր դուստրերին արժանապատիվ մեծացնելը դրված էր լինելու իր ուսերին։

Թվում էր, թե դեպրեսիան գրեթե հաղթահարված է, երբ կինն իմացավ, որ Գագարինն իրեն նամակ է թողել։ Նա կարծես կանխազգում էր, որ իրեն ինչ-որ մեծ դժբախտություն է հետապնդում, և որոշել էր իր վերջին խոսքը թողնել կնոջը։

Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ ինքը շատ է ուզում, որ կինն իր մահվանից հետո հավաքի իրեն ու մահը մեծ ողբերգություն չդարձնի՝ կործանելով նաև դուստրերի կյանքը։ Նա հորդորում էր կնոջն ուշադրություն դարձնել իր դուստրերին և երբեք նրանց չանտեսել, նրանց մեծացնել արժանի քաղաքացիներ։

Վերջում Գագարինը նշում էր, որ կինը կարող է նաև ամուսնանալ ու իր անձնական կյանքը դասավորել, եթե նրա խիղճն իրեն այդպես կթելադրի։ Սակայն Գագարինի կնոջ՝ Վալենտինա Գագարինայի խիղճը լրիվ այլ բան էր թելադրում։ Կինն այդպես էլ չամուսնացավ։

Վալենտինան դադարեց երևալ հրապարակային միջոցառումների ժամանակ։ Նա իր ամբողջ ժամանակը տրամադրում էր իր դուստրերին, ովքեր իրոք մեծացան խելացի ու կրթված։ Նա ժամանակ առ ժամանակ միայն երևում էր Գագարինի տուն-թանգարանում, որտեղ վերահսկում էր տարվող աշխատանքները։

Նրա կյանքն ամբողջովին փոխվեց, ու նա մինչ օրս կապ  է պահում միայն իր մտերիմ հարազատների հետ։ Մտերիմները նշում են, որ Վալենտինան այդպես էլ չի կարողանում հաղթահարել իր կյանքի սիրո կորստի փաստը։ Նա հիշում է միշտ, թե ինչպես մի օր հայտնի տիեզերագնացն այցելեց իրենց տուն ու միանգամից արժանացավ ընտանիքի անդամների սիրուն, և հարսանիքը անմիջապես հաջորդեց այս իրադարձությանը։

Վերջին անգամ Վալենտինա Գագարինային կարողացել են ֆիքսել 2018թ.-ին, երբ կինը սրտի նոպա էր ունեցել, ու նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Վալենտինային կարողացել էին փրկել, բայց բժիշկները խորհուրդ էին տվել ավելի շատ կենտրոնանալ սեփական առողջության վրա։

Մտապատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *