Ինչպե՞ս էին ծննդաբերում անցյալի թագուհիները․ պարզվում է՝ նրանք դա անում էին ամբողջ ժողովրդի աչքի առաջ

Կնոջ համար թերևս ամենապատասխանատու շրջանը երեխա ունենալու շրջանն է, երբ նա նոր կյանք է տալիս փոքրիկին։ Եթե մեր օրերում կնոջ ծննդաբերության համար բոլոր հնարավոր հարմարությունները ստեղծվել են, ապա նախկինում այս գործընթացը կանանց այնքան էլ հեշտ չի տրվել։ Ամեն բան ավելի է բարդացել, երբ հերթը հասել է թագուհիներին։ Հնում թագուհիները պարտավոր էին ծննդաբերել ամբողջ ժողովրդի աչքի առաջ։ Ինչո՞ւ։

Յուրաքանչյուր թագուհու պարտքն էր ոչ միայն զավակ պարգևել թագավորին, այլ նաև տղա ունենալ, որպեսզի թագավորը թագաժառանգ ունենա ու կարողանա շարունակել իր դինաստիայի կառավարումը։ Սակայն ոչ բոլոր թագուհիների մոտ էր դա ստացվում, ու նրանցից ոմանք միայն աղջիկ երեխաներ էին ունենում։

Ավելին, քանի որ այդ ժամանակներում հնարավոր չէր վստահ լինել, որ քո երեխան ծանր ծննդաբերությունից հետո ողջ կմնա կամ չի մահանա, ստացվում էր այնպես, որ անգամ տղա երեխա ունեցած թագուհիները մինչև վերջ չէին կարողանում պահել իրենց տղա երեխաներին, ու նրանք մահանում էին անգամ 1 տարեկանը չլրացած։ Սա թագուհիների կյանքն ավելի էր բարդացնում։

Այս բոլոր հանգամանքները ստիպում էին, որ թագուհիները ծննդաբերեն բոլորի աչքի առաջ։ Սա ուներ երկու կարևոր պատճառ։

Նախ՝ սա օգնում էր, որ ժողովուրդը համոզվի, որ երեխան ծնվել է ու ծննդաբերության ընթացքում չի մահացել։ Կամ եթե մահացել է, ապա նրան չեն փոխում ողջ երեխայով, և ամեն բան արդար է ընթանում։

Երկրորդը, որ ժողովուրդը վստահ լիներ, որ աղջիկ երեխա ունենալու դեպքում թագավորական ընտանիքը չի փոխարինի նրան տղա երեխայով՝ հավատացնելով, թե նա ունի արդեն թագավորության ժառանգ։ Երկար ու ձիգ տարիներ շարունակ թագուհիները ստիպված էին հետևել այս ավանդույթներին՝ իրենց ժողովրդին ցույց տալով, որ ամեն բան թափանցիկ ու արդար է, քանի որ նրանք սովորական մարդիկ չէին, ու նրանց երեխաներն էլ սովորական չէին։

Պատմության ամենահայտնի ժողովրդական ծննդաբերություններից մեկը տեղի է ունեցել 1661թ.-ի նոյեմբերի մեկին, երբ թագուհի Մարիա-Թերեզան՝ Լյուդովիկոս 14-րդի կինը, պետք է ծննդաբերեր։ Ծննդաբերությունը սկսվելուն պես պալատը լցվեց տարբեր մարդկանցով, ովքեր չէին ուզում բաց թողնել այս իրադարձությունը։

Մարիան միայն 12 ժամ պայքարելուց հետո կարողացավ երեխա ունենալ, սակայն այդ ամբողջ ընթացքում ժողովուրդը չլքեց նրան։ Անգամ այն մարդիկ, ովքեր պալատ չէին հասցրել մտնել, դրսում կանգնած երգում էին ու պարում, որ թագուհուն ուժ ուղարկեն։

Երեխայի ծնունդից հետո բոլորով սկսեցին վերև նետել իրենց գլխարկներն ու վզակապերը՝ ցույց տալով, որ ուրախ են թագուհու բարեհաջող ծննդաբերության համար։ Թագուհին, սակայն, ամբողջ ընթացքում ասում էր, որ չի ուզում ծննդաբերել, այլ ուզում է մեռնել։

Ահա այսպիսի ծանր բեռ էր ընկած յուրաքանչյուր թագուհու ուսերին։

 

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *