Թանգարան, որ պահում է անգամ Հովհաննես Այվազովսկու ինքնանկարը․ բացահայտում ենք Իտալիայի մշակութային զարդը՝ Ուֆֆիցին

Հաշվի առնելով, որ մայիսի 19-ը թանգարանների օրն էր, որոշեցինք ձեզ ծանոթացնել ամենահին և ամենագեղեցիկ թանգարաններից մեկի հետ: Այսպիսով, Ուֆֆիցի՝ թանգարան, որը գտնվում է Իտալիայում, ավելի կոնկրետ Ֆլորենցիայում՝ նախկին Իտալիայի թագավորության մայրաքաղաքում:  

 

Գանք սկզբից․․․

Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսվում է 1559 թ., երբ Կոզիմո I Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում։ Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1560 թ.։ 1574 թ. Վազարին մահանում է և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին։ Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1575 թ. Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը։  

 

Սկզբում այստեղ պահպանվել են բնագիտական և այլ հուշարձաններ, որոնք XVIII դարի վերջին և XIX դարում փոխադրվել են այլ թանգարաններ։ Ուֆֆիցին ունի XIII-1XVIII դարերի իտալական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն։  

Ուֆֆիցիում պահվում են Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի և այլ վարպետների աշխատանքներ։ 

 

Primavera (1482) 

 

The Birth of Venus (1480) 

 

Ռաֆայել Սանտի «Ինքնանկար» 

Եզակի է եվրոպական նկարիչների ինքնանկարների (այդ թվում նաև Հ. Այվազովսկու) հավաքածուն։ Հարկ ենք համարում նշել, որ Այվազովսկին մեծ համակրանքով արձագանքել և նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին։ 

 

Հովհաննես Այվազովսկի «Ինքնանկար» (1874) 

 

Ուֆֆիցի ` պարզապես մշակութային հրաշք… 

 

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *