Ինչպե՞ս էին միջնադարում բուժում անպատասխան սերը․ անհավանական մեթոդներ

Սերը գրեթե միշտ ցավոտ է լինում, մանավանդ, երբ այն անպատասխան է։ Բոլոր ժամանակներում մարդիկ փորձել են գտնել հեշտ միջոցներ այդ սիրուց ձերբազատվելու համար, և բացառություն չէ նաև միջնադարը։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ այն մեթոդներին, որոնք կիրառվել են միջնադարում՝ անպատասխան սերը բուժելու համար։
Նախ՝ նշենք, որ Միջնադարում մարդիկ հավատում էին, որ սերը հիվանդություն է, ինչպես որ ֆիզիկական այլ հիվանդություններ, ուստի այն պետք է պարտադիր բուժել, ինչպես մյուս հիվանդությունները։ Բազմաթիվ գիտական աշխատություններում կարելի է հանդիպել, որ սերը նկարագրվում է որպես հիվանդություն, որն առաջին հերթին անդրադառնում է գլխի վրա ու չի թողնում մտածել, սթափ դատել։
Ըստ միջնադարյան գիտնականների ու բժիշկների՝ մարդու մարմինը կազմված է 4 հեղուկանման նյութից, որոնցից մեկն էլ արյունն է։ Հենց այս նյութերի անհավասարակշիռ աշխատանքի շնորհիվ էլ հենց առաջանում է սերը, որը բուժելու համար անհրաժեշտ է այդ հեղուկները նորից բերել հավասարակշռության։
Առաջին մեթոդը, որը կիրառում էին Միջնադարում անպատասխան սերը բուժելու համար, ավելի թեթև էր քան մյուսները։ «Հիվանդին» խոհուրդ էր տրվում ավելի շատ դուրս գալ մաքուր օդի, երկար քայլել, ճիշտ սնվել։ Հատկապես խորհուրդ էր տրվում ուտել ձուկ, ձու, թեթև բանջարեղեն և ամենակարևորը հասած մրգեր։
Մյութ մեթոդը կապված էր լոգանքների հետ։ Բժիշկները պատրաստում էին հատուկ թուրմեր, որոնցով էլ հենց «հիվանդը» պետք է լոգանք ընդուներ։ Ըստ լեգենդներից մեկի՝ մի անգամ մի անպատասխան սիրով վարակված երիտասարդ տխուր քայլելիս է լինում, երբ նրան նկատում է սիրո աստվածուհի Վեներան։ Նա հատուկ թուրմ է պատրաստում, անձամբ իջնում է Երկիր ու իր ձեռքով թուրմը քսում է երիտասարդի սրտին, որից հետո երիտասարդի սիրտը բուժվում է։
Այս լեգենդից օգտվելով՝ բազմաթիվ բժիշկներ իբր թե պատրաստում էին այս թուրմն ու վաճառում սիրուց տապակվող բազմաթիվ երիտասարդների։
Վերջին երկու մեթոդը, թերևս, ամենացավոտն էին։ Եթե բոլոր այս մեթոդներից հետո «հիվանդը» չէր բուժվում, ապա բժիշկներն անցնում էին ավելի բիրտ մեթոդների։ Դրանցից մեկն արյունահոսության մեթոդն էր։ Բժիշկները մարմնի տարբեր մասերին փոքր անցքեր էին անում ու հատուկ խողովակի միջոցով հիվանդի արյունը բաց թողում այնքան ժամանակ, մինչև որ նա ուշքի գար։
Եվ մեկ այլ կիրառելի մեթոդ էր գլխին ծանր որևէ բան դնելը, որպեսզի գլուխն ուշքի գար։ Քանի որ բժիշկները վստահ էին, որ հիվանդությունը սկսվում է հենց գլխից, նրանք գլխին ծանրություն էին դնում, որպեսզի ծանրության ուժից սիրահարվածի գլուխն ուշքի գար, և նա սկսեր առողջ դատել ու մտածել։
Բոլոր այն մարդիկ, ովքեր այդքան շատ էին տանջվում սիրուց, համարվում էին մելանխոլիկներ։ Միջնադարում վստահ էին, որ առողջ, բանական ու արյան հետ խնդիր չունեցող մարդն ուղղակի չի կարող հիվանդանալ սիրով, ուստի սիրով հիվանդանում ու սիրուց տառապում է միայն մարդկանց հատուկ տեսակը՝ մելանխոլիկը։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *