Խայտառակության դիմակ. ինչպես էին միջնադարում տղամարդիկ պատժում իրենց բամբասկոտ ու շատախոս կանանց

Հրապարակայնորեն նվաստացնելու այս մեխանիզմը, որը հայտնի էր որպես «խայտառակության դիմակ», օգտագործվում էր հիմնականում Անգլիայում և Շոտլանդիայում 16-17 դարերում։ Դիմակը կոշտ մետաղից էր պատրաստված և հագցվում էր գլխին։ Երբ մարդը կրում էր դիմակը, հնարավորություն չուներ ո՛չ ուտելու, ո՛չ խոսելու։ Որոշ դիմակներ բերանի հատվածում ունեին անգամ փշեր, որոնք բերանը բացելու դեպքում տառապանքներ էին պատճառում մարդուն։ Իհարկե, այս ամենը բարբարոսության էր նման։

 

 

Թվում է՝ նման դաժան միջոցներ կիրառվում էին հիմնականում դատապարտյալների, դավաճանների կամ գողերի նկատմամբ, սակայն դա այդպես չէ։ Խայտառակության դիմակներ հագցնում էին կռվարար ու կոպիտ կանանց, որոնք չէին կարողանում պատշաճ վարքագիծ դրսևորել հանրային վայրերում։ Ոչ պատշաճ էին համարվում ստորացումը, չարախոսումը, բամբասանքը, անեծքներն ու դժգոհությունները։ Այն կանայք, որոնք բողոքում էին հարևաններից, վիճում էին հոգևորականների հետ և այլն, անհանգստություն էին առաջացնում տղամարդկանց շրջանում։ Անհայտ է, թե խայտառակության դիմակն ով է առաջին անգամ կիրառել, սակայն այն մեծ տարածում էր գտել, չնայած որ արգելված էր։

Կանանց նման եղանակով պատժելը ոչ միայն ֆիզիկական անհարմարություն էր պատճառում, այլև նվաստացնում էր։ Շոտլանդիայում, օրինակ, պատիժը կրողին հրապարակ էին դուրս բերում, երբեմն անգամ սեփական ամուսնու ուղեկցությամբ։ Որոշ դիմակների վրա զանգակներ էին ամրացվում, որոնք շրջապատի ուշադրությունն էին հրավիրում «անդաստիարակ» կնոջ վրա։ Այս ամենը կանանց հիշեցնում էր այն մասին, թե ինչպես է պետք դրսևորել իրենց հասարակության մեջ։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *