Նա ամբողջովին մերկ նստեց ձիու վրա ու շրջեց ամբողջ քաղաքում, սակայն ոչ ոք անգամ նրա կողմը չնայեց․ ինչու՞

11-րդ դարի Անգլիայի հովիտներից մեկում կառավարում էր արիստոկրատ Լեոֆրիկը, ով Անգլիայի ամենահարուստ արիստոկրատներից էր ու առանձնանում էր իր խիստ կեցվածքով։ Լեոֆրիկի կինը, սակայն, իր ժամանակների ու իր սոցիալական ստատուսի համեմատ չափազանց բարի ու կարեկցող  էր, ով ոչ միայն բոլորին գրավում էր իր գեղեցկությամբ, այլ նաև մարդկանց սրտերը նվաճում իր անասելի համեստությամբ ու բարությամբ։
Լեոֆրիկը կարևոր քաղաքական խնդիրներ լուծելու ընթացքում ընկավ ֆինանսական ճգնաժամի մեջ, ու այդ ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը բնակչության նկատմամբ կիրառվող հարկերի շատացումն էր։ Հարկային բեռն այնքան ծանրացավ, որ հովիտի բնակիչներն այլևս չէին կարողանում ապահովել իրենց գոյությունը։  Արդյունքում բնակիչներն օր-օրի ավելի ու ավելի էին աղքատանում։
Լեդի Գոդիվան ամեն օր խնդրում էր ամուսնուն, որ հարկային բեռը թեթևացնի, որպեսզի բնակիչները կարողանան մի փոքր լավ ապրել, սակայն  ամուսինն անընդհատ մերժում էր նրան։ Մի օր էլ թեժ վեճի պահին Գոդիվան ասաց, որ կանի այն ամենն, ինչ ամուսինը ցանկանա, միայն թե հարկերը նվազեցվեն։ Լեոֆրիկը կատակով ասաց, որ եթե նա մերկ շրջի քաղաքով, ապա ինքը խոստանում է, որ բոլոր հարկերը կհասցվեն նվազագույնի։ Նա վստահ էր. որ իր արիստոկրատ կինը, ով միշտ փայլել է իր պարկեշտությամբ ու ամաչկոտությամբ, երբեք չի համաձայնի այդ պայմանին, սակայն Լեոֆրիկը սխալվում էր։
Գոդիվան ոչ միայն համաձայնվեց, այլ նաև օր նշանակեց քաղաքում մերկ շրջելու համար։ Բնակիչներն այնքան էին հարգում Գոդիվային, որ նրա մերկ շրջելու օրը փակվեցին տներում ու փակեցին բոլոր պատուհանները, որպեսզի իրենց տիկինն իրեն վատ չզգա։ Արդյունքում 1040թ.-ին Գոդիվան ամբողջովին մերկ ձիավարեց ամբողջ քաղաքով, միայն թե վերականգնի արդարությունը։
Գոդիվայի ամուսինն այնքան ցնցվեց այս քայլից, որ անմիջապես վերացրեց բոլոր հարկերը։ Արդյունքում Լեդի Գոդիվան հերոսացվեց։ Նրա մասին սկսեցին շատ պատմություններ պատմվել։ Մի պատմության համաձայն՝ Գոդիվայի՝ քաղաքում շրջելու օրը բնակիչներից մեկը չի դիմացել ու նայել է պատուհանից մերկ լեդիին, որի արդյունքում, որպես պատիժ,  ամբողջովին կուրացել է։
Գոդիվան ու Լեոֆրիկը պատմական կերպարներ են, ովքեր Անգլիայի պատմության մեջ կմնան որպես մարդիկ, ովքեր ապացուցում են, որ կինը, եթե ցանկանա, կարող է ամբողջովին շրջել պատմության ընթացքը՝ հասնելով լիակատար արդարության։
Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *