«Կոստյու՞մն է, որ քեզ պիտի զարդարե»․ մտքեր «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմից, որ անհնար է կարդալ առանց ժպիտի

Հին հայկական ֆիլմերը միշտ էլ առանձնացել են իրենց կոլորիտով ու իրենց հատուկ «համ ու հոտով»։ Մենք առաջարկում ենք վերհիշել արդեն իսկ թևավոր խոսքեր դարձած 15 միտք «Հարսնացուն հյուսիսից» սիրված ֆիլմից։ Դրանք անհնար է կարդալ առանց ժպիտի։

1. Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսն էլ հետս ա։

2. Ասա քեռիդ աշխարհ տեսած մարդ ա, մի էդ աղջկա նկարն ուղարկի, տես` ինչ՞ ա ասում: Ուրիշները որտեղից որտեղ մարդ են մեջ քցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար` հե՛չ:

3. Ուրեմը Մուրադը ճամփա գնալ չգիտի, Սերոբը պիտի ճամփա ցույց տա՞։

4. Ուրեմը Երվանդը ջութակ-մութակ քոքելով պիտի գնա, ես, որ էս խելքի տերն եմ, չպիտի գնա՞մ։

5. Տո այ  ալամեզո՛ն, դու սեղան նստո՞ղ ես, կենաց ասո՞ղ ես, բա ինձ չեն ասի` էս ու՞մ ես բերել։

6. Ասա ջահել աղջիկ ես, մազերդ ինչի՞ ես բոքս կտրել:

7. Կոստյու՞մն է, որ քեզ պիտի զարդարե:

8. Մուրադը կատաղել ա։

9. Ա˜զատ, Սե˜րոբ, Մուրա˜դ, ո՛սկի ա, ո՛սկի:

10. Ա՛յ Մուրադ, դե խեղդում ես, էլի՛, ասեցի բոլոր հարցերը լուծել եմ:

11. Հասկացա՛: Հենց նեղն են ընկնում` Սերոբ, հասի՛:

12. Գլխին բան կար, չճանաչեցի:

13. Մարդը պարզորոշ գրած է. «…մեժդու նամի վսյո րեշենո»:

14. Ուրեմն ես` Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ  էստեղ` ինձ ասեն` նե՞տ:

15. Որ այդպես է, քեզի հակառակ պիտի երթամ:

 

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *