էջմիածնի Մայր Տաճարը կառուցված է հոսող ջրերի վրա՞․ զարմանալի բացահայտում

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը տեսիլք ունեցավ, որի համաձայն՝ Միածին որդին, իջնելով Արարատյան դաշտավայր, Վաղարշապատ մայրաքաղաքում ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվի աղոթքի տունը և հաստատվի Հայոց քահանայապետական աթոռը:

Եվ հենց տաճարի անունն իր մեջ կրում է ողջ պատմությունը` «Էջք-Միածինը», «Իջավ միածինը», «Էջմիածին»: Այո՛, Մայր տաճարը պատահական տեղ չկառուցվեց և նույնիսկ մարդկային ընտրությամբ էլ չկառուցվեց»:

Շատ կաղապարված գաղափարներ պնդում էին, թե անհնար է, որ Մայր տաճարը կառուցված լինի հոսող ջրերի վրա, քանի որ կառույցը ամուր չի լինի, ջրերը կվնասեն հիմքը: Բայց հին ու փորձառու վարպետները գիտեին իրենց անելիքը: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հենված է հոսող ջրերի վրա, որոնց քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից: Հենց այդ ջրերից է օգտվում տաճարի ներսի՝ հրաշագործ համարվող ջրհորը: Այն ունի յոթ մետր խորություն և հայտնի է իր համային և որակական առանձնահատկություններով: Շատ հավատացյալներ գալիս են տաճար հատուկ ջրհորից ջուր խմելու՝ խորապես հավատալով ջրի բուժիչ ու հրաշագործ հատկություններին: Հետաքրքրական է նաև, որ տարիներ շարունակ, անկախ եղանակից, ջրի օգտագործման չափից կամ ցանկացած այլ հանգամանքից տաճարի ջրհորի ջուրը մնում է նույն մակարդակի վրա:

 

Իսկ թե ինչպես մի օր տաճարի առաստաղին կարիճ հայտնվեց, կարող եք կարդալ այստեղ։

 

 

 

 

Փաստապատեց  Ռեբեկա Հովհաննիսյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *