Ինչու՞ են մետաղադրամների եզրերը կտրտած․ հետաքրքիր բացահայտում

Ինչու՞ են մետաղադրամների եզրերը կտրտած․ երբևէ ձեզ տանջել է՞ այս հարցը, դրա պատասխանը, պարզվում է, ավելի քան հետաքրքիր է։

Ժամանակին մետաղադրամների գինը հավասար էր իր քաշին և շատ մարդիկ ոսկեդրամների ծայրերից մի փոքր մաս պոկում էին և այդպես լիքը մետաղադրամներ փչացնում էին։ Արդյունքում մետաղադրամի արժեքը մնում էր նույնը, բայց քաշը քիչ։ Խնդիրն այն էր, որ ամեն մեկն իր հետ կշեռք չուներ և եթե փողի արժեքը չէր համապատասխանում իր քաշին, ի՞նչ անել։

Լուծումը տալիս է սըր Իսահակ Նյուտոնը, ով առաջարկում է մետաղադրամների ծայրերը կտրտել և այն մետաղադրամը, որի ծայրերը կտրտված չէին, ոչ ոք չէր վերցնում։ Ահա այսպես էլ ոչ ոք մետաղադրամներից որևէ կտոր չէր պոկում։ Իհարկե մեր օրերում այս մոտեցումը կորցրել է իր իմաստը, բայց մինչև հիմա պահում են կտրտված եզրերով մետաղադրամները։

 

Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *