Թագուհի Ելիզավետան միակն էր աշխարհում, որ երբեք չէր քնում մենակ. նրա մոտ ամենաքիչը 3 տղամարդ պետք է լիներ, ինչո՞ւ

Թագուհի Ելիզավետան կամ Ելիզավետա Պետրովնան միակ թագուհին էր, որ երբեք չէր քնում մենակ. նրա մոտ ամենաքիչը 3 տղամարդ գոնե պետք է լիներ. ինչու՞։

 

Ամեն բան սկսվեց պատմության խորքերից, երբ Ելիզավետան կամ Ելիզավետա Պետրովնան իշխանության եկավ պալատական հեղաշրջման արդյունքում, որը տեղի ունեցավ գիշերով, ու որից հետո թագուհին իշխանությունից հեռացրեց ոչ միայն թագավորին, այլ նաև իր մորը՝ Աննային։ Դրանից հետո նրա մոտ սկսվեցին տարօրինակություններ։

Հասկանալով, որ նույնը կարող է նաև իր հետ լինել, թագուհին որոշում կայացրեց, որ այլևս երբեք չի կարող քնել մենակ։ Նրա սենյակում գոնե նվազագույնը 3 տղամարդ պետք է լիներ, ովքեր ոչ միայն պահպանում էին թագուհու քունը, այլ նաև ստիպում, որ նա ավելի հանգիստ լինի՝ վստահ լինելով, որ իր հետ նույնը չի պատահի։

Այս ամենը, սակայն, չէր օգնում թագուհուն հանգիստ քնել։ Նա, միևնույն է, քնում էր միայն լուսադեմին ու բավականին քիչ։ Այն վախը, որ նրա հետ ևս կարող են դաժան վարվել ու հեռացնել իշխանությունից բավականին արագ, թույլ չէր տալիս գիշերային ժամերին փակել աչքերն ու վայելել գիշերային քունը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Թագուհին երբեք չէր քնում միևնույն սենյակում երկու գիշեր շարունակ։ Ոչ ոք չգիտեր, թե այս անգամ որ սենյակում է քնելու թագուհին։ Նա անընդհատ փոխում էր սենյակները, որպեսզի միշտ աննկատ մնա իր թշնամիների համար։

Ասում են, որ թագուհու ամենահավատարիմ ենթական՝ Վասիլիյ Չուլկովը, միշտ քնում էր թագուհու հենց դռան մոտ։ Չուլկովից թագուհին այնքան չէր ամաչում, որ նրան թույլ էր տվել երբեք չլքել իր սենյակներից և ոչ մեկը։ Թագուհին նրա մոտ հանգիստ կարող էր մերկ շրջել, Չուլկովի մոտ սեռական հարաբերություններ ունենալ, որովհետև նա նրան այլևս մարդ չէր համարում, նա նրան համարում էր իր սենյակի կահույքի մասերից մեկը։

Չուլկովը շատ լավ լսողություն ուներ ու այդ առումով միշտ օգտակար էր լինում թագուհուն։ Նա բավականին մեծ հեռավորության վրա անգամ կարողանում էր զգալ, թե երբ են մոտենում մարդկային ոտնաձայներն ու անմիջապես հնարավոր վտանգի դեպքում նախազգուշացնել թագուհուն։ Թագուհու Ելիզավետան կարծես ապացուցում է, որ այն, ինչ ձեռք է բերվել բռնության ճանապարհով, պահվելու է միայն սրտի ահով ու դողով։

Հետաքրքիր է իմանալ նաև, որ, չնայած այս պատճառներին, Ելիզավետան, միևնույն է, թուլություն ուներ տղամարդկանց հանդեպ, ու նա համարվում է պատմության ամենաշատ սիրեկաններ ունեցած կանանցից մեկը։ Նրա անկողնում մի օրում կարող էին հայտնվել 7-8 հոգի։ 40 տարեկանում անգամ Ելիզավետան չէր հրաժարվում 20 տարեկան երիտասարդների հետ իր անկողինը կիսելու այլասերված մտքից։

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *