Ինչու՞ հայտնի «Սև քառակուսի» նկարի հեղինակ Կազեմիր Մալևիչին թաղեցին խաչաձև դագաղի մեջ

Այսօր հայտնի ավանգարդիստ Կազեմիր Մալևիչի մահվան օրն է՝ նկարիչ, ով ստեղծեց «Սև քառակուսի» կտավը, որը մինչև այսօր փորձում են հասկանալ՝ կատակ է՞ր, թե հեղինակի գլուխգործոցը։

Հետաքրքրական է, որ Մալևիչն, ով երիտասարդ տարիներին  բավականին երկար ժամանակ աշխատել էր որպես գծագրիչ, սիրում էր ոչ միայն իր նկարներում, այլ նաև իրականում կյանքում էլ ապրել գծերի մեջ։

Հետաքրքրական է, որ ըստ շատ վկայությունների Մալևիչի «Սև քառակուսին» պետք է կազմված լիներ 3 մասից․ քառակուսու վրա պետք է տեղ գտնեին նաև շրջանն ու խաչը, սակայն քառակուսին այդպես էլ մնաց առանց իր բաղադրիչների։

Մալևիչը, բայց, չէր պատրաստվում հրաժարվել Խաչի և, առավել ևս, քառակուսիների  գաղափարից։ Նա կտակեց, որ իրեն պարտադիր թաղեն խաչաձև դագաղի մեջ, իսկ նրա գերեզմանին կարելի է նկատել սպիտակ քառակուսի՝ վրան կարմիր քառակուսի։

Հետաքրքրական է, որ նա նաև ժառանգել էր, որ իրեն թաղեն թևերը պարզած, որ անգամ մահից հետո նա պարզած թևերով ու ավանգարդ ոճով թաղվի։

Մալևիչի մարմինն այրվեց՝ խաչաձև դագաղը ևս,իր իսկ կտակով, սակայն մինչ օրս նրա գերեզմանին կարելի է տեսնել տարօրինակ հուշարձանը, որին անգամ մեկ հայացք գցելուց հետո հասկանում ես՝ այստեղ թաղված է նա, ով քառակուսիներն ու շրջանները վերածում էր իսկական արվեստի՝ Կազեմիր Մալևիչը։

 

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *